«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանն է։
«Ի՞նչ կապ կա Ալիևի հարցազրույցի և Վենեսուելայի նախագահի գերեվարման օպերացիայի միջև: Կարծում եմ՝ ուղղակի կապ չկա: Բայց անուղղակի կապն ակնհայտ է»,- այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ռուս քաղաքական վերլուծաբան, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի՝ տարվա առաջին հարցազրույցին, որը լայնորեն լուսաբանվեց նաև հայկական ԶԼՄ-ներում:
2026 թվականը քաղաքական շատ կարևոր տարի է. 2026-ին ջրբաժան է լինելու, և հայ ժողովուրդը կանգնած է այդ ճամփաբաժանի առջև։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը՝ խոսելով առաջիկայում սպասվող մարտահրավերների մասին։
«Առանց Իրանի մասնակցության՝ ռեգիոնում որևէ քաղաքական հարց չի կարող լուծվել: Ժամանակակից Իրանը, չնայած տարբեր կարծիքներին, ցուցադրում է կայունություն, հասունություն, արտաքին ազդեցություններին դիմակայելու ունակություն: Իրանն այն քիչ ուժերից է, որը կարող է զսպել Արևմուտքի էքսպանսիոն քաղաքականությունը՝ պահպանելով Եվրասիայի հավասարակշռությունը»,- ասաց նա:
Ըստ մասնագետների՝ պայքարը թանկարժեք մետաղների համար այլևս միայն տնտեսագիտություն չէ, այն ազգային անվտանգության հարց է։ Ով վերահսկի հանքերը և վերամշակման գործարանները, նա էլ կթելադրի 21-րդ դարի տնտեսական կանոնները։
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն նաև Հարավային Կովկասի տեղի ունեցող զարգացումները և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության պահպանմանն ուղղված համագործակցությունը։
2026 թվականի հունվարի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին, և, բնականաբար, այս անգամ ևս չի անտեսվել 2020 թվականին Արցախում տեղի ունեցած պատերազմը, ինչը միանգամայն պարզ է՝ չլիներ 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակը, Բաքուն չէր ունենա տարածաշրջանային և, ինչո՞ւ չէ՝ աշխարհաքաղաքական զարգացումներում այն դերակատարումը, որն այսօր ունի:
Նախատեսվում է փոխադրել 1000 տոննա A92 տեսակի բենզին, նույնքան դիզվառելիք և 1800 տոննա A95 տեսակի բենզին:
Եվրոպամետների մի «կոդլ» կա, որը խորհրդարանում լսումներ է անում, ամբիոնից ԵՄ-ի դրոշ են կախում, քանի որ, եթե հանկարծ դեպի Եվրոպա շարժումը չհաղթի, նոր եկողները նրանց հալածելու են, հարցնելու են՝ չէ՞ որ համակարգ կար կառուցած, և եթե դուք դրա փոխարեն այլ բան չկարողացաք դնել, ինչո՞ւ էիք քանդում:
«Այս ուղղությամբ պետք է աշխատել, այո, ես հավատում եմ այդ իրական երազանքին, անձնապես իմ բաժին ներդրումը կանեմ՝ և՛ խոսքով, և՛ գործով։ Բայց նաև պետք է գիտակցենք, եթե մենք այսքանն անում ենք, իսկ մյուս կողմն ի՞նչ է անելու, ռեպրեսիաներն ուժեղանալու ու շատանալու են։ Սա նշանակում է, որ մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Եթե շատ իրատես լինեմ, ապա ասեմ՝ շատ դժվարին պայքարի շրջան է լինելու, տոկոնություն եմ մաղթում բոլորին, որ գիտակցեն, որպեսզի մինչև ընտրություններ, երբ կգնան ու կարևոր որոշում կընդունեն, հաշվի առնեն դրանից բխող բոլոր հետևանքները»։
Վնասված եկեղեցու հարցը 2025 թվականի դեկտեմբերին Անկարա կատարած այցի ժամանակ Պոլսո Հայոց պատրիարք Մաշալյանը քննարկել էր Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի հետ։
Նախարարն ընդգծել է, որ Իրանը երբեք չի հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից, սակայն այն պետք է վարել հարգանքով և փոխադարձ շահերը հաշվի առնելով, ինչին Սպիտակ տունը ներկայում չի ձգտում։
Իսրայելական մամուլում լայնորեն շրջանառվում է այն տեսակետը, թե Թուրքիային մերժելու Թել Ավիվի կարողունակությունը հետզհետե թուլանում է, ինչը հիմնականում պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև եղած հարաբերությունների գործոնով:
ԱՄՆ-ն կարող է հստակ քայլեր ձեռնարկել Թուրքիայի դեմ պաշտպանական արդյունաբերության ոլորտում պատժամիջոցները 2026 թվականի առաջին եռամսյակում վերացնելու համար: Այս մասին հաղորդում է թուրքական կառավարամետ «Hürriyet» թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին, պատանդներին հայրենիք վերադարձնելու հարցը շարունակում է մնալ հայ հասարակությանը մտահոգող խնդիրներից մեկը։
Իրանում խոստացել են կոշտ արձագանքել երկրի ներքին գործերին միջամտությանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։
Ամերիկյան Fox News հեռուստաալիքը հաղորդել է, որ Իրանում ցուցարարները վերահսկողության տակ են վերցրել Աբդանան քաղաքը և Մալեքշահի շրջանը։ Այս մասին հաղորդվել է լրատվամիջոցի կայքում։
Երեկ նաև դոլարի փոխարժեքը նորից ռեկորդային է եղել՝ հասնելով 1 մլն 470 հազար ռիալի
ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը՝ դիմելով Իրանի իշխանություններին, զգուշացրել է, որ Դոնալդ Թրամփը Բարաք Օբաման չէ և պետք է հասկանալ՝ «եթե շարունակեք սպանել ձեր սեփական ժողովրդին, որը պահանջում է ավելի լավ կյանք, Թրամփը կսպանի ձեզ»:
Դատավարության մի քանի պահերին Արդաստանին խոստովանեց, որ լիովին տեղյակ է եղել Մոսադի սպաների հետ իր անմիջական շփումներից և գիտակցաբար արժեքավոր տեղեկություններ է փոխանցել Իրանի հակառակորդներին։
Նա նաև ընդգծել է՝ ամերիկյան միջնորդությամբ Սպիտակ տանը ստորագրված գործարքի ամենամեծ հաղթողը Թուրքիան է, իսկ ամենամեծ պարտվողը՝ Մերձավոր Արևելքում քրիստոնեության գոյատևման հեռանկարը։
Վերջին տարիներին Վրաստանից դեպի Եվրամիություն իրականացվող այցերի թիվը աճի միտում ունի։
Վրաստանում հունվարի 1-ից նորմայից ավելի աղմուկ առաջացնող տրանսպորտային միջոցների վարորդները կտուգանվեն։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը հայտարարել էին, որ առաջնագծում տեղեր կան, որտեղ ադրբեջանական կողմը ստուգում է հայ զինվորներին և նոր միայն թողնում դիրքեր։ Նոյեմբերի 21-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե արդյո՞ք իրականում կա նման իրավիճակ, և ո՞ր հատվածի մասին է խոսքը, ինչի՞ հետևանքով է նման իրավիճակ ստեղծվել, արդյո՞ք հայկական կողմն էլ իր հերթին է ստուգում ադրբեջանական զինվորներին:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2025-ի նոյեմբեր ամսվա աշխատուժի վիճակագրական տվյալները։
Դեռ վաղ է ասել, որ երկրում գրիպի տարածման գագաթնակետն է։ Եթե համեմատենք անցյալ տարվա հետ, ապա վարակի
2025 թվականն աշխարհաքաղաքական տեսանկյունից բարդ տարի էր թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար։ 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ ամփոփելով անցնող 2025 թվականի աշխարհաքաղաքական ու ռեգիոնալ միտումները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2025-ի դեկտեմբեր ամսվա գնաճի տվյալները։
Հունվարի 5-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է հարված հասցնել Իրանին, եթե այդ երկրում զոհեր լինեն իրանական ռիալի կտրուկ արժեզրկման դեմ դժգոհող ցուցարարների շրջանում