Սիրիայում ձերբակալվել է Թուրքիայի 10 քաղաքացի՝ «ԻՊ»-ի անդամ լինելու կասկածանքով

Սիրիայում ձերբակալվել է Թուրքիայի տասը քաղաքացի, որոնք մեղադրվում են «Իսլամական պետություն» խմբավորման անդամ լինելու համար, հաղորդում են թուրքական պետական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ այդ անձինք ձերբակալվել են թուրքական և սիրիական հետախուզական ծառայությունների համատեղ գործողության արդյունքում։

«Անադոլու» լրատվական գործակալությունը և TRT պետական հեռուստաալիքը հայտնել են, որ 10-ից 9-ը վերադարձվել են Թուրքիա։

Մեկը կասկածվում է 2015 թվականի վերջին Անկարայի կենտրոնական երկաթուղային կայարանում տեղի ունեցած հարձակման կազմակերպիչների հետ կապեր ունենալու մեջ: Հարձակման հետևանքով զոհվել էր ավելի քան 100 մարդ։

Եվս երկուսը մեղադրվում են Սիրիայի հյուսիսում տեղակայված թուրք զինվորների վրա հարձակումներ պլանավորելու կամ դրանց մասնակցելու մեջ։

Թուրքական պետական լրատվամիջոցները հայտնել են, որ ենթադրվում է, որ 10 անձինք միացել են ԻՊ-ին 2014-2017 թվականներին։ Չի նշվում, թե երբ կամ որտեղ են ձերբակալվել կասկածյալները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031