ԱՍՈՒՄ ԵՄ՝ ՀԵՏՈ ՈՒՇ Է ԼԻՆԵԼՈՒ. հայտարարում եմ՝ Փաշինյանը կաշառակեր է. եթե վերընտրվի՝ հոսանքի գինը միանշանակ թանկանալու է. Դավիթ Ղազինյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, նախընտրական ցուցակի 4-րդ համարը զբաղեցնող, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Քաղաքացին «Ուժեղ Հայաստանին» պետք է ընտրի՝ առաջին հերթին պայմանավորված առաջնորդի անձով, ով կայացած գործիչ է, հաջողակ գործարար, ազգային մարդ: Չի եղել Սամվել Կարապետյանի կյանքում մի բան, որ խոստանա ու չկարողանա անել:
  • Ունեմ հիմնավոր կասկած, որ սա Ալիևի հետ պայմանավորված ժամանակավոր խաղաղություն է, որպեսզի օգնի այս վարչախմբին պահել իշխանությունը, որովհետև մեր երկրի վարչապետը 100%-ով ձեռք է տալիս հարևան ոչ բարեկամ երկրին, դրա համար չի կրակում, որ սա վերընտրվի: Նոնսենս է, երբ 3 պատերազմ բերած, տարածքներ կորցրած մարդն այսօր խոսում է խաղաղությունից: Երբ մարդկանց բացատրում ես, հասկանում են՝ թույլ ղեկավարը չի կարող խաղի կանոններ թելադրել, առավել ևս՝ լինել բանակցությունների սեղանի շուրջ: Երբ իրենց փոքրիկ խմբակի ղեկավարին ստորացնում են, ասում՝ քեզ չենք հաղթել, քո նախկիններին ենք հաղթել, զարմանում եմ՝ ո՞նց կարող է արժանապատվություն ունեցող մարդը դրանից հետո մնալ իշխանության: Իսկ այսօր փորձում են վայրահաչել Սամվել Կարապետյանի հասցեին:

Կարդացեք նաև

  • Իրենք ցեյտնոտի մեջ են և արդեն խճճվում են: ՀԷՑ-ը 1 միլիարդ դոլար ակտիվ ունեցող ընկերություն է: Ու այն կորցրած մարդը՝ Սամվել Կարապետյանը, չի խոսում այդ ընկերությունից, որովհետև երկրի այս վիճակում անբարոյականություն է համարում դրա մասին խոսելը: Կամ ինքը և իր փոքրիկ խմբակն ասում են՝ Պուտինն է ուղարկել Սամվել Կարապետյանին, բայց մյուս կողմից՝ ինքն է հայտարարում, որ Պուտինի հետ լավ ընկերներ են, 200-ից ավելի անգամ հեռախոսով զրուցել են
  • Շատ սխալ է պետության համար, երբ ընդամենն 8 տարվա կենսագրություն ունեցող մարդիկ սկսում են գռեհիկ լեքսիկոնով խոսել մի մարդու մասին, ով իր աշխատածի շատ մեծ մասը նվիրել է իր պետությանը: Շատ էլ թե՝ դրա մասին չի խոսել:
  • Ո՞նց կարող է տղամարդը մի բան ասել, հետո տեսնել, որ սխալ է, ներողություն չխնդրել: ՀԷՑ-ի մասով տասնյակ քրեական գործերի մասին էին խոսում. ո՞ւր են այդ գործերը, ի՞նչ եղան: Մեզ ասում էին՝ կառավարության նիստի ժամանակ լույսերը որ անջատվեցին, ՀԷՑ-ն էր մեղավոր, չնայած իրենք իրենց ԱԱԾ-ով, ՊՊԾ-ով ստուգեցին, տեսան, որ ՀԷՑ-ը մեղավոր չէ, բայց երբ օրեր առաջ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի սրահի լույսերն են անջատվում, հանկարծ հայտարարում է՝ ՀԷՑ-ը մեղավոր չէ, մասնավոր տարածք է…
  • Քանի դեռ 44-օրյա պատերազմի զոհերի ցուցակն անուն-ազգանունով, հասցեներով չեն հրապարակել, ցանկացած թիվ կարող է հնչել:
  • Երկրորդ Հայրենիք ենք կորցրել, երկրի տարածքից 200ք/կմ-ն օկուպացված է, դիրքերի ամրապնդումից են խոսում: Ամրապնդել եք, որ ի՞նչ անեք:
  • ՔՊ-ում գործում է ստրկատիրական համակարգ: Թող մեկը փորձվի այդ խոսույթով չխոսի, կսարքեն смертник:

  • Իրենք ծրագիր չունեն, միակ բանը, որ ասում են՝ կեղծ խաղաղություն է: Մեր հայրենակիցները պետք է իմանան՝ խաղաղություն լինում է երաշխավորների միջոցով: Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանն այս 8 տարիների ընթացքում ինչ ասել է, հակառակն է արել. ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», հիմա ո՞ւր է Արցախը…
  • 300 000 ադրբեջանցիների՝ Հայաստան գալու թեման շատ ակտուալ է: Դպրոցներ ու նոր ճանապարհներ են սարքում՝ ոչ էդ տարածքներին ու նրանց բնակչության թվաքանակին համահունչ: Ո՞ւմ համար են սարքում… Իմ կարծիքով՝ ադրբեջանցիների:
  • Տարին մեկ անգամ ՀԾԿՀ-ն պետք է վերանայի սակագինը՝ ավելացնի, իջեցնի կամ թողնի նույնը: Մաթեմատիկական հաշվարկով 2026թ. համար 2025թ. նոյեմբերի վերջին ՀԾԿՀ-ն նիստ գումարեց և ասաց, որ գինը մնում է նույնը: Բայց ատոմակայանի համար լուծում չեղավ: Համոզված եմ, ատոմակայանի համար տրված 12 միլիարդ գումարը բյուջեից է տրվել: Ավելին, ատոմակայանն ուներ վարկ, որի մարումը հետաձգել են: Եթե Փաշինյանը վերընտրվի, հոսանքի գինը միանշանակ թանկանալու է: Կամ կասկածելի աղբյուրներից գումար կվերցնեն, կներարկեն, որպեսզի որոշ ժամանակ գինը չթանկանա: Երկուսն էլ շատ վտանգավոր են: Կրկին հիշեցնեմ՝ Սամվել Կարապետյանը գնել է սնանկ ճանաչվելու վտանգի առաջ կանգնած ընկերությունն ու ոտքի կանգնեցրել: Բայց անգամ էդ վիճակում նա խոստացել էր՝ 10 տարի հոսանքի գինը չթանկացնել:
  • Էս մարդուն ոչ ոք չի վստահում: Նա, հերիք չէ, որ թույլ է, նաև վստահելի գործընկեր չէ նաև Եվրամիության համար: ԵՄ ղեկավարների հետ փաթաթվում, համբուրվում է, կանգնում-ասում է՝ Պուտինն իմ ընկերն է: Ռուսաստանի արձագանքը՝ երկու աթոռի վրա նստելու առումով, լրիվ ադեկվատ է: Հիմա սրանք հակառուսականությունը խորացնելու համար ասում են՝ Սամվել Կարապետյանին Պուտինն է ուղարկել: Հավատացնում եմ Ձեզ՝ չկա նման բան:
  • Եթե Սամվել Կարապետյանը կես քայլ հետքայլ աներ, համաձայներ սրանց նախապայմաններին, ՀԷՑ-ն էլ էին հետ տալու, ներողություն էլ էին խնդրելու
  • Այլ բան է տանը հանդիպումներ ունենալը, մեկ այլ բան, որ Սամվել Կարապետյանը տնից դուրս գա, ոտքով իջնի քաղաք, հանդիպի իր ընտրողների հետ: Դրա համար էլ Կարապետյանի տնային կալանքի ռեժիմը չեն փոխում, որ մարդիկ նրա հետ չշփվեն:

  • Վայրկյան առաջ պարտավոր ենք զատվել այս իշխանություններից, որովհետև սրանց վերարտադրման դեպքում շատ ծանր հետևանքներ են լինելու: Սրանց հիմնական գործն իրենց վերարտադրվելն է: Մենք ասում ենք՝ բալանսավորված քաղաքականություն է պետք վարել՝ ի շահ պետության, ոչ թե՝ ի շահ սեփական աթոռի: 
  • Ես չեմ կարողանում պատկերացնել՝ էդքան մարդ միանգամից ո՞նց է արձակուրդ գնում. բոլորը քարոզարշավի են, ո՞վ է աշխատում դրանցից: Անպատասխանատու են, չեն մտածում՝ պետությունն ինչպես է աշխատելու: Ամեն տեղ, այդ թվում՝ ՀԷՑ-ում, լուզերներ են:
  • ՀԷՑ-ի մի աշխատակցի, ով քարոզարշավի ժամանակ Նարեկ Կարապետյանից 30 մետր հեռավորության վրա է եղել, կանչել են, ասել՝ դիմում գրի՛ր, ազատվի՛ր:
  • Հայտարարում էին, որ ՀԷՑ-ի վարկերի համար ժողովուրդն է վճարում. Լրագրողների շնորհիվ հասանք նրան, որ ՀԾԿՀ նախագահը հայտարարեց, որ վարկերի տոկոսագումարները չեն մտնում հոսանքի սակագնի մեջ:
  • ՀԷՑ-ը մեծ հիմնարկ է, մեկը մի իրավախախտում էր անում, ասում էին՝ Կարապետյանն է: Ուղիղ հայտարարում եմ՝ յուրաքանչյուր կոռուպցիոն դեպք, եթե լինի Հանրապետությունում, ուրեմն վստահ կարելի է ասել՝ վարչապետը կաշառակեր է: Որովհետև դա իրենց տրամաբանությունն է: 
  • ՀԷՑ-ի համար պետությունը $370 000 գումար է առաջարկել, Երևանում մի  նորմալ բնակարանի արժեք: ՀԷՑ-ում ոչ ոք ներդրում չի անելու, եթե միայն դրանք չլինեն թուրքական կամ ադրբեջանական գումարներ՝ այլ ճանապարհներով եկող: ՀԷՑ-ում հիմա շատ վատ վիճակ է, ներդրումներ առհասարակ չեն կատարվում: Մի թեթև բան լինում էր, միանգամից մեր օրոք վարույթ էին հարուցում: Հիմա էդքան բան են անում, մի հատ չեն մտնում, մոնիթորինգ չեն անում գոնե իրենց դեմքը փրկելու համար: ՀԾԿՀ-ն, ուղիղ ասում եմ, վախենում է, չի կարող ՀԷՑ մտնել, ստուգել: Ինչպես պետության բյուջեին են վերաբերվում սեփական գրպանի պես, այնպես էլ՝ ՀԷՑ-ի բյուջեին:
  • Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ի սեփականատերն է, բայց ընկերությունը կառավարում է փոքրիկ խմբակը: Սամվել Կարապետյանը չի կարող խառնվել կառավարմանը, բայց վրան պարտավորություն են դրել ներդրումներ անելու, ինչը և անում է: 
  • Ես ոչ մի պարագայում չէի ուզի, որ Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս դնեին: Դա աղետալի կլիներ մեր ժողովրդի համար: Մենք ՎԵՏՕ-ի իրավունք, իհարկե, ունենք, բայց Ռուսաստանը և մյուս երկրները շատ մեծ ցանկության դեպքում կարող են շրջանցել թե՛ այդ ՎԵՏՕ-ն, թե՛ Նիկոլ Փաշինյանի ասած գազի գնի փոխշահավետ պայմանագիրը:

  • Ժողովուրդ ջան, հետո ուշ է լինելու, որ գլխներիդ տաք: Իմացե՛ք, եթե սրանք վերարտադրվեն, էդ 300 000 ադրբեջանցիները գալու են: Սրանցից օր առաջ է պետք ազատվել: Դավաճանություն է ընտրության չմասնակցելը, դա-վա-ճա-նու-թյուն: Մի օր գալու է ազգային իշխանություն, էդ հարցերը տրվելու են՝ ի՞նչ արեցիք սրանց հեռացնելու համար: Խնդրում եմ ձեզ, հարգելի քաղաքացիներ, մի՛ քվեարկեք այն ուժերի օգտին, որոնք չեն անցնելու: Հարգելի քաղաքական ուժեր, դեռ ժամանակ ունեք, ինքնաբացարկ հայտնեք, եկե՛ք, հերոսացե՛ք, դուք էլ եք հետևում սոցհարցումներին, մի՛ մոլորեցրեք մեր ժողովրդին, դո՛ւրս եկեք ընտրապայքարից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031