Թուրքիան եկամուտների անհավասարությամբ հատել է վտանգավոր շեմը Եվրոպայում

Եվրոպայում հարուստների խավը, որը կազմում է բնակչության 0.1 տոկոսը, ստանում է երկրներում գրանցված ընդհանուր եկամտի շուրջ 4.5%-ը: Սակայն եկամուտների բաշխվածության ցուցանիշները տարբեր երկրներում այլ են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Փորձագետների գնահատմամբ՝ այս տարբերությունների հիմնական պատճառները հարկային համակարգերն ու աշխատավարձերի անհավասարությունն են։ Հարուստների եկամտի մասնաբաժինն օրինակ Նիդերլանդներում կազմում է ընդամենը 1.6%, մինչդեռ Վրաստանում այն հասնում է ռեկորդային 10.2%-ի:

«Euronews»-ի փոխանցմամբ՝ «World Inequality Database»-ի տվյալները փաստում են, որ եկամուտների անհավասարության խորացման ֆոնին Թուրքիան ևս դասվել է ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրների շարքին։

Եվրամիության (ԵՄ) տարածքում ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Էստոնիայում (8.3%), որին հաջորդում են Բուլղարիան (7.5%) և Լեհաստանը (7%), իսկ արդեն ԵՄ անդամակցության թեկնածու երկրներից 2-ը՝ Թուրքիան և Սերբիան, անցել են վտանգավոր համարվող 6%-անոց շեմը. Սերբիայում այս ցուցանիշը կազմում է 6.9%, իսկ Թուրքիայում՝ 6.1%:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031