Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերանայման համաժողովը երրորդ անգամ անընդմեջ ավարտվել է առանց ամփոփիչ փաստաթղթի՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունների պատճառով։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը։
Իրանի և ԱՄՆ-ի միջև մի շարք վիճելի հարցերի շուրջ առաջընթաց է գրանցվել, սակայն համաձայնություն չի ձեռք բերվի առանց բոլոր տարաձայնությունների կարգավորման։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իրանական բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետ Ասիմ Մունիրը նախօրեին Թեհրանում բանակցություններ է վարել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ, հաղորդել են Իրանի պետական լրատվամիջոցները։
Այն օտարերկրացիները, որոնք ցանկանում են փոխել իրենց ներգաղթային կարգավիճակը Միացյալ Նահանգներում՝ գրին քարտ ստանալու համար, ստիպված կլինեն դա անել երկրից դուրս՝ Պետքարտուղարության միջոցով, ուրբաթ օրը հայտնել է ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը, հաղորդում է Reuters գործակալությունը։
Հեղուկացված բնական գազով բեռնված կատարական երրորդ լցանավն է անցնում Հորմուզի նեղուցով և ուղևորվում դեպի Չինաստան, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։
Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել «օպտիմալացնել» վառելիքի սպառումը՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության պատճառով, հայտարարել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեժադ։
Հունգարիայի պաշտոնական տեղեկագրում ուրբաթ կեսօրին հրապարակվել է կառավարության որոշումը՝ Ուկրաինայից ստացվող որոշ տեսակի գյուղատնտեսական մթերքների փոխադրմանն առնչվող միջոցառումների մասին, հաղորդում է Telex-ը։
Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը Ստամբուլի բնական պաշարների երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ․ գրում է Ermenihaber-ը։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարաը Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ երկրում գործող օդանավակայանների թիվը մոտ ժամանակում կհասնի 60-ի։
Ուկրաինայում ընթացող պատերազմի կապակցությամբ Եվրամիությունը 2026 թվականի ապրիլի 23-ին նոր միջոցներ է ձեռնարկել Ռուսաստանի և Բելառուսի դեմ՝ պատժամիջոցների 20-րդ փաթեթի շրջանակում, ասված է Շվեյցարիայի կառավարության հաղորդագրության մեջ։
Ցանկացած պահանջ, որը վերաբերում է Իրանի կողմից իր բարձր հարստացված ուրանը ԱՄՆ-ին փոխանցելուն, անիմաստ է, հայտարարել է երկրի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը։
Կատարի բանակցային խումբն ուրբաթ և շաբաթ օրերին կգտնվի Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ «աջակցելու համար ԱՄՆ-ին վերջնական համաձայնության հասնելու հարցում, որը վերջ կդնի պատերազմին և կլուծի Իրանի հետ կապված չլուծված խնդիրները», Fox News հեռուստաալիքին հայտնել է այցի ընթացքին ծանոթ պաշտոնյան։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է:
Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ է պատրաստել Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման միջազգային առաքելություն ստեղծելու մասին և կարող է ներկայացնել այն համապատասխան պայմանների առկայության դեպքում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարությանը։
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ստարոբելսկ քաղաքի քոլեջի վրա Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հարձակման հետևանքով 40 երեխա է տուժել:
Հունիսի 7-ից առաջ Հայաստանում նախընտրական պայքարը թեժանում է ամեն օր, ժամ առ ժամ: Թվում է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղտեխնոլոգները, որոնց թվում հաճախ են հիշատակում կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, լծվել են ամեն ինչի՝ ձգտելով բարձրացնել ակնհայտորեն սասանված վարկանիշները:
Իրանի հետ պատերազմը և Հորմուզի նեղուցի փակումը, որին սովորաբար բաժին է ընկնում համաշխարհային նավթահանույթի մեկ հինգերորդ մասը, ցնցումներ են առաջացրել համաշխարհային տնտեսությունում՝ հանգեցնելով էներգակիրների գների կտրուկ աճի։
Օդանավակայանում Մունիրին դիմավորել է Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենին։
Իտալիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան ուրբաթ Իսրայելին կոչ են արել դադարեցնել իր բնակավայրերի ընդլայնումը Հորդանան գետի արևմտյան ափին՝ հայտարարելով, որ կառավարությունը «խարխլում է կայունությունը» և երկու պետությունների ստեղծման հեռանկարները, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են Ալիևի և Փաշինյանի համատեղ ուժերով գործարկված և առաջ մղվող թշնամական պատումները՝ «Արևմտյան Ադրբեջան», այն է՝ Հայաստանի Հանրապետություն, 300 հազար ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, արցախցիների և ՀԽՍՀ-ում ժամանակին ապրած ադրբեջանցիների կարգավիճակների հավասարեցում, և այլն։
Էդգար Էլբակյանն առայժմ շատ տխուր է պատկերացնում Հայաստանի ապագան՝ նշելով, որ «հիմա նախացեղասպանական վիճակում ենք», սակայն համոզված է, որ հայ ազգային ինքնությունը ոչնչացնելու և «ՔՊ-ական ինքնություն» ստեղծելու փաշինյանական փորձերը ձախողված են։
Հոդվածի սկզբում անդրադարձ է կատարվում նույն ժամանակում Ադրբեջանի կողմից առևանգված և ադրբեջանական գերության մեջ սպանված 20-ամյա հովիվ Մանվել Սարիբեկյանին:
Մոսկվայից Երևանի հասցեին գրեթե ամենօրյա ռեժիմով հնչող քննադատական հայտարարություններին է միացել նաև ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Վոլոդինը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն օգտվում է Ռուսաստանի կողմից տրամադրված հնարավորություններից՝ միաժամանակ կայացնելով Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ քաղաքական որոշումներ։
Արցախի առաջնորդներն այսօր Բաքվի բանտերում են, քանի որ պաշտպանել են ազգերի ինքնորոշման իրավունքը
Ամերիկյան նավատորմը չի կարողանա ապահովել Օրմուզի նեղուցով անցնել ցանկացող նավերի անվտանգ ուղեկցումը. հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի շտաբի պետ Դերիլ Քոդլը:
Իրանն ու Օմանը քննարկում են մշտական վճարների համակարգի ստեղծումը, որը կամրապնդի Իրանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցում նավագնացության նկատմամբ։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ամին-Նեջադը։
ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր նոր համաձայնագիրը նախատեսում է կրակի դադարեցում բոլոր ճակատներում և նավագնացության ազատության ապահովում Պարսից ու Օմանի ծոցերում և Հորմուզի նեղուցում: Հնարավոր համաձայնագրի կետերը ներկայացրել է «Al Arabiya» հեռուստաալիքը:
Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են գերատեսչության նախկին փոխղեկավար Լևան Ախոբաձեին՝ Ռուսաստանից չհայտարագրված 40 մլն ռուբլի տեղափոխելուն օժանդակելու համար։ Այդ մասին ասվում է հատուկ ծառայության հայտարարության մեջ։
ԱՄՆ-ն և Իրանը որոշակի առաջընթացի են հասել բանակցություններում: Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն Շվեդիայում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակում կայացած մամուլի ասուլիսում։
«Զանգեզուրի միջանցքի» իրագործումը շարունակվում է», հայտարարել է Ջաբրայիլի, Գուբադլիի և Զանգիլանի շրջաններում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ՝ Վահիդ Հաջիևը։