ՌԴ հարվածների ժամանակ Կիևում վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը․ մանրամասներ
Ռուսական կողմը հարվածներ է հասցրել Կիևին, որի ընթացքում վնասվել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը․ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հրթիռներից մի քանիսը հարվածել են Կիևի Շևչենկովսկի շրջանին, որտեղ գտնվում է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը։
Հարվածների հետևանքով կոտրվել են դեսպանատան պատուհանները։



