Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը մեկօրյա այցով կժամանի Ադրբեջան հունվարի 26-ին: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հաղորդում է Ադրբեջան-Իսրայել դաշինք AIA Global-ը։
Իրանի Իսլամական Հանրապետության բանակը հայտարարել է ռազմավարական ենթակառուցվածքներն ու հանրային սեփականությունն ուժով պաշտպանելու պատրաստակամության մասին։
Իրանում զինված ջարդերի մասնակիցները ցանկանում են քաղաքացիական դիմակայություն հրահրել, որը կարող է հանգեցնել օտարերկրյա միջամտության: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իրանում մոլեգնող հակակառավարական բողոքի ցույցերի ֆոնին Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԱՄՆ աջակցությունն է հայտնել Իրանի ժողովրդին.
Սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը, իրենց պնդմամբ՝ որպես «արևմտյան ադրբեջան»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Մենք տեսնում ենք, որ Կովկասում խաղաղությանը աջակցող ԱՄՆ-ն կարևորություն է տալիս Ադրբեջանին և ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ խաղաղություն կնքելու համար», – TRT Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին դատապարտել է Իրանում տեղի ունեցած անկարգություններն ու վանդալիզմի գործողությունները՝ որակելով դրանք որպես թշնամական դավադրություն։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն, որը խոստովանել է 12-օրյա պատերազմի ընթացքում ավելի քան 1000 իրանցիների սպանության մասին՝ փորձում է բռնություն հրահրել երկրում, հայտնում է Tasnim գործակալությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ անցյալ շաբաթ զգուշացրել էր Թեհրանին, որ ԱՄՆ-ն կարող է օգնության հասնել ցուցարարներին, նախօրեին ևս մեկ նախազգուշացրեց. «Ավելի լավ է չսկսեք կրակել, որովհետև մենք էլ կսկսենք կրակել»։
ԱՄՆ-ն Մադուրոյի առևանգումից առաջ Թուրքիային չի առաջարկել ընդունել նրան: Այս մասին TRT Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակի ուղարկումը: Այս մասին X իր էջում գրառում է արել ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերի հանձնակատար Նիկլաս Վագները։
Իրանի Իսլամական Հանրապետությունում օտարերկրյա ազդեցության բոլոր հանցակիցները պատասխանատվության կենթարկվեն», – գրում է թելեգրամյան ալիքը։
Ոսկու համաշխարհային խորհրդը (WGC) հրապարակել է աշխարհում ոսկու ամենաշատ պաշարներ ունեցող երկրների ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Նշվում է, որ արտասահմանյան կենտրոնական բանկերի կողմից պահվող ոսկու ընդհանուր արժեքը մոտենում է 4 տրիլիոն դոլարի և 1922-ից ի վեր առաջին անգամ ոսկին գերազանցել է ԱՄՆ գանձապետական պարտատոմսերը՝ դառնալով աշխարհի ամենամեծ պաշտոնական պահուստային ակտիվը։ Աշխարհում ոսկի ամենաշատ պաշարներ […]
11-րդ օրն է, ինչ Իրանում շարունակվում է տնտեսական ճգնաժամի բարձրացրած բողոքի ալիքը, որն իրանական մի շարք քաղաքներում ժամանակ առ ժամանակ վերածվում է անկարգությունների՝ դուրս գալով բողոքի բացառապես խաղաղ հունից:
«Չինական հարավային ավիաուղիներ»-ը (China Southern Airlines) ավելացնում է Թուրքիա չվերթների քանակը։ Նշվում է, որ ընկերությունը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Թուրքիան Չինաստանի քաղաքացիների համար սահմանել է առանց վիզայի ռեժիմ։ Նշենք, որ որոշումն ուժի մեջ է մտել սույն թվականի հունվարի 2-ից։
Դատական համակարգի կարմիր գիծը երկրի քաղաքացիների անվտանգությունն է․ ահաբեկիչների նկատմամբ մեր մոտեցումը կլինի զսպող, և նրանց
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն է։
Սիրիայի հայոց ազգային առաջնորդարանի ազգային վարչության ատենապետ Ժիրայր Ռեիսյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսել է Հալեպում Սիրիայի կառավարական ուժերի և Սիրիայի դեմոկրատական ուժերի քրդական ներքին անվտանգության ստորաբաժանումների միջև տեղի ունեցած բախումների և հայ համայնքի վիճակի մասին։
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբակցության ղեկավար Աբդուլլահ Գյուլերը նվազագույն կենսաթոշակի բարձրացման օրինագիծը ներկայացրել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահին։
Մինչ այսօր նկատելիորեն պասիվ դիրքորոշմամբ աչքի ընկած եվրոպական պաշտոնյաները հերթապահ քննադատական խոսքերով են հանդես եկել Իրանի իշխանության հասցեին
Մեկ ժամից մարդիկ կրկին դուրս կգան փողոցներ։ Խնդրում եմ՝ պատրաստ եղեք միջամտելու և Իրանի ժողովրդին օգնելու համար
Թեհրանի մեծ շուկայում սկսված և Իրանի տարբեր քաղաքներում 12 օր շարունակվող բողոքի ցույցերի պատճառը երկրի սոցիալ-տնտեսական վիճակն է, սակայն ցուցարարների մեջ կան բազմաթիվ խռովարարներ, ներդրված գործակալներ և ահաբեկիչներ, որոնք փորձում են խաղաղ ցույցերը տանել բռնության, բախումների և հակակառավարական ելույթների ճանապարհով։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտնեց «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի» տնօրեն Փույա Հոսեյնին՝ խոսելով Իրանում տիրող իրավիճակի մասին։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Լոնդոնում կայացած «Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ տնտեսական և առևտրային հանձնաժողովի» (JETCO) 8-րդ նիստում կողմերը պայմանավորվել են իրենց առևտրաշրջանառությունը հասցնել մինչև 40 միլիարդ դոլարի:
Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների` Վրաստանի էլեկտրաէներգիայի ներմուծումն աճել է, իսկ բնական
Սրան պետք է գումարել նաև արտաքին միջամտության վտանգը։ Ու խոսքը հռետորաբանական, քարոզչական կամ գործակալական միջամտության մասին չէ․ դրանք արդեն իսկ կան:
Փորձագիտական շրջանակներում էլ, հերքելով Ֆիդանի խոսքերը, նշում են. «Թուրքիան փորձում է վարել կայունացնող և զսպող քաղաքականություն՝ կանխելով տարածաշրջանային լարվածության հետագա տարածումը»»,- նշում է լրատվամիջոցը:
Հունվարի 8-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և ներկա գտնվել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը:
Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ 27 ավիահարված է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական ենթակառուցվածքներին հարավային Լիբանանում, այդ թվում՝ զենքի պահեստներին և հրթիռային կայանքներին։
Հարավային Կովկասն ունի խոշոր տրանսպորտային հանգույց դառնալու ներուժ։ Սակայն այս ներուժի իրացումը պահանջում է ժամանակակից ենթակառուցվածքների և իրական ինտերմոդալության զարգացում, որը կապահովի ապրանքների արդյունավետ փոխադրումը տարբեր փուլերում, տարբեր երկրների միջով և տարբեր աշխարհագրական պայմաններում։
Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհուրդը մեղադրել է Միացյալ Նահանգներին և Իսրայելին Իսլամական Հանրապետությունում անկարգություններ կազմակերպելու մեջ, ասվում է խորհրդի հայտարարության մեջ։