«WikiLeaks» կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանժը հայտարարել է, որ պատրաստվում է դատի տալ Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլլարդին: Ասսանժի խոսքով, նման քայլի պատճառն այն է, որ Գիլլարդը դեռ երկու տարի առաջ սուտ հայտարարություն էր արել։
Հանրաճանաչ հումորիստ Կարեն Ավանեսյանը, ով տեղափոխվել էր մոսկովյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք, հիմա իրեն համեմատաբար լավ է զգում. այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հայտնել է դերասանի տնօրեն Ռոման Հակոբյանը:
«Ադրբեջանը այս բանը անելով մեզ մի մեծ պարգև տվեց, մեզ օգնեց, որ ամբողջ աշխարհը տեսնի, թե իրենք ինչ տեսակի մարդիկ են, և այս տեսակի մարդկանց ներքո, ոճրագործների մի համակարգի ներքո արցախահայությունը չի կարող տեղավորվել»։
Ինչպես գրում է BBC-ն, երկու սպայի սպանած հյուսիսկորեացի զինվորը փախել է Հարավային Կորեա։
Սահակաշվիլին անպայման կենթարկվի իր շրջապատի ճնշմանն՝ այն առումով, որ նրան կհորդորեն չզիջել իշխանության լծակները:
Հաստատվել է, որ տղամարդը իմացել է իր ՁԻԱՀ-ի բացիլակիր լինելու մասին և զգուշացված է եղել այն տարածելու համար քրեական պատասխանատվություն կրելու մասին: Բայց նա սեռական հարաբերություն է ունեցել 37-ամյա կնոջ հետ:
«The New Times»-ին տված հարցազրույցում Իվանիշվիլին հայտարարել է, թե վրացինեիը շատ են կապված իրենց հողի հետ:«Ահա, մեզ մոտ այստեղ, օրինակ, հայեր են ապրում: Ես ապշում եմ. ահա իրենց հայրենիքը կողքն է, բայց նրանք այստեղ են ապրում: Ձեզ համար, երևի թե նման հարց չկա, բայց ինձ անհասնակալի է: Ես ապրել եմ Ֆրանսիայում, մեկ տարի` Ամերիկայում, սկզբում երազում տեսնում էի իմ գյուղը, հողը»,- ասել է նա:
Ձեզ և Ձեր ղեկավարած կոալիցիային անկեղծորեն մաղթում եմ հաջողություններ առաջիկա գործունեության մեջ՝ ի շահ Վրաց պետականության և հայ-վրացական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը:
Իվանիշվիլիի հաղթանակը պարտադիր չէ, որ վատ լուր լինի Արևմուտքի համար: Ըստ էության, դա կօգնի Եվրոպական Միությանը և Միացյալ Նահանգներին՝ հարթել ևս մեկ կնճիռ Ռուսաստանի հետ հարաբերություններում, որոնք մեծ հարված ստացան 2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո:
Նրանցից բացի` գործով հիշատակվում են ևս 165 օտարերկրացիների և կազմակերոպությունների անուններ, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են արտահանման գործընթացում:
Լոնդոնի ոստիկանությունը Էկվադորի դեսպանության պատերի տակ WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին սպասելու հերթապահության ընթացքում կորցրել է ավելի քան 1 մլն. ֆունտ ստերլինգ (1,6 մլն դոլար): Դա նշանակում է, որ Ասանժին քաղաքական ապաստան տված երկրի դեսպանության վրա հսկողությունը յուրաքանչյուր օր բրիտանական ոստիկանության գանձարանը թեթևացնում է 11.000 ֆունտ ստեռլինգով (18.000 դոլարով):
Gazeta.ru-ի աղբյուրը հայտնում է, որ Ռոստովի ոչ սլավոնական ծագումով դատավորներն էլեկտրոնային նամակներ են ստացած եղել ամռանը, «Հարավային դաշնային շրջանում ռուս ժողովրդի դեմ հանցագործությունների կոմիտեի տարածաշրջանային բաժանմունքից»:
Սերգեյ Բեգլարյանի հարևանները պատմել են, որ նա միշտ ավտոմեքենան կանգնեցնում էր ստորգետնյա ավտոկայանում, բայց այս անգամ Բեգլարյանը չի հասցրել դա անել. բակ դուրս գալու պահին հնչել են կրակոցները:
Մարդիկ ՄԱԿ-ին չեն վերաբերվում ինչպես սոսկ մի հայելու, որ արտացոլում է բաժանված աշխարհը: Մենք պետք է հանդես գանք իբրև առաջնորդ, հույս և լուծումներ ապահովենք այն խնդիրներին, որ անհանգստացնում են մարդկանց օրվա ընթացքում և արթուն պահում գիշերները: Ոչ մի առաջնորդ, պետություն կամ հաստատություն չի կարող միայնակ ամեն ինչ անել: Բայց մեզնից յուրաքանչյուրը իր ձևով կարող է որևէ բան անել:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընդունել է իր կողմնակիցների պարտությունը խորհրդարանական ընտրություններում և հայտարարել, որ իշխող «Միացյալ ազգային շարժումն» այսուհետ դառնում է ընդդիմություն։ Այս մասին գրում է BBC-ն։
Անհայտ չարագործներն այս գիշեր Մոսկվայի հյուսիսում հրաձգության են ենթարկել Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան` սպանելով ներսում գտնվող տղամարդուն, հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը: Ինչպես պարզվել է, սպանվածը հայ գործարար Սերգեյ Բեգլարյանն է:
Նախնական արդյունքներով, առաջատար է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած ընդդիմադիր դաշինքը՝ «Վրացական երազանքը», որը հավաքել է ձայների 53.44%-ը։
«Դժվար է պատկերացնել, որ Արևմուտքը փակել է աչքերն ու աջակցել է այդ սադիստական համակարգի ստեղծողներին: Այս իշխանությունը շատ ջանք է գործադրել՝ մեր երիտասարդությանը վերածելու առանց իդեալների ու պատվի հասարակության, սակայն չի կարողացել»:
Նշենք, որ «Անկան» համարվում է իսրայելական «Հերոն» անօդաչու սարքերին փոխարինելու համար մշակվող տարբերակ:
Ներկայումս հանրահավաքում հանդես է գալիս ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, ով հայտնել է, որ խորհրդարանակ ընտրություններում Միխայիլ Սահակաշվիլիի քրեական ռեժիմի դեմ հաղթանակը անխուսափելի է:
Ակցիայի մասնակիցների մի մասը ձերբակալվել է: Ներկայումս ԱԻԿ-ի ղեկավարությունը փորձում է ճշտել ձերբակալվածների թիվը:
Օզալի արտաշիրմմանը ներկա է գտնվելու դատախազության աշխատակիցը: Նշվում է, որ Թուրգութ Օզալը թաղված է Ստամբուլում, և դեռ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա արտաշիրմումը: Օզալի ազգականների կարծիքով` թունավորման եղանակով Օզալից ձերբազատվել են այն անձինք, ովքեր նրան չներեցին արևմտամետ դիրքորոշում որդեգրելու և քաղաքականություն վարելու համար:
Ուկրաինացի պատմաբան Անդրեյ Կոզիցկու «Ցեղասպանությունը և քաղաքացիական բնակչության զանգվածային ոչնչացման քաղաքականությունը 20-րդ դարում» (Պատճառները, առանձնահատկությունները, հետևանքները) ձեռնարկը երկրի կրթության նախարարության կողմից առաջարկվում է որպես ուղեցույց հումանիտար մասնագիտություններով բուհերի ուսանողների համար:
Իրանը ներկայացրել է սեփական արտադրության 14.5 միլիմետր տրամաչափի «Շահեր» դիպուկահար հրացանը ու «Նինվե» տակտիկական ավտոմեքենան, որը կշռում է 2.5 տոննա: Այս մասին, ըստ իրանական IRNA լրատվական գործակալության` հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստանը:
Այդ երկրում արդեն իսկ լուրեր են պտտվում, թե Մամեդյարովին կարող են փոխարինել նրա առաջին տեղակալ Հաֆիզ Փաշաևով:
Ըստ թուրքական Haber Türk թերթի՝ դրա պատճառն այն է, որ երեկ Սիրիայի տարածքից արձակված հրանոթային արկն ընկել է Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Աքչաքալեի շրջանում: Արկի պայթյունի հետևանքով զոհեր չէին գրանցվել, սակայն այն առաջացրել է ավերածություններ, ինչպես նաև թեթև վիրավորվել է երեք մարդ:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի ԳԱ 67-րդ նստաշրջանում շոշափել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը
Ինչպես տեղեկացնում են արաբական լրատվամիջոցները, Նյու Յորքում սեպտեմբերի 28-ին «Սիրիայի ընկերների» հանդիպման ժամանակ Հիլարի Քլինթոնը նշել է, որ ընդդիմադիրների համար նախատեսված 45 միլիոնից 30 միլիոնը կտրամադրվի մարդասիրական օգնությանը, իսկ 15 միլիոնը կհատացվի կապի միջոցներ տրամադրելուն եւ ակտիվիստների ուսուցմանը:
Ես կոչ եմ անում Ձեզ ընտրություն կատարելիս քաջ գիտակցել, որ քանի դեռ բանտում կամ աքսորում են գտնվում «Միասնական Ջավախքի» անդամները, այլ ջավախքահայ քաղաքական գործիչներ և ակտիվիստներ, Ջավախքում ոչ մի ընտրություն չի կարող ազատ, արդար և լեգիտիմ համարվել:
Ճապոնիան և Չինաստանն այս պահին չափազանց լարված հարաբերությունների մեջ են՝ կապված վերոհիշյալ կղզիների պատկանելության հետ: