
Թուրք մասնագետների մշակած անօդաչու թռչող սարքը կործանվել է

Թուրք մասնագետների կողմից մշակված «Անկա» անօդաչու թռչող սարքը մարտական փորձարկումների ժամանակ կործանվել է, փոխանցում է «Հյուրիյեթ» պարբերականը:
«Անկան» վայր է ընկել Էսքիշհեր նահանգի Սիվրիհիսար շրջանում, երբ փորձնական թռիչք էր կատարում: «Անկայի» հետ կապը կորել է և մնալով առանց կառավարման` սարքը վայր է ընկել:
«Անկայի» ստեղծողներն արդեն նշել են, որ մնացած 4 սարքերը շարունակելու են փորձերը:
Նշենք, որ «Անկան» համարվում է իսրայելական «Հերոն» անօդաչու սարքերին փոխարինելու համար մշակվող տարբերակ: