Տեր-Պետրոսյանը շնորհավորել է Իվանիշվիլիին

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում արձանագրած փայլուն հաղթանակի առթիվ։

Ձեզ և Ձեր ղեկավարած կոալիցիային անկեղծորեն մաղթում եմ հաջողություններ առաջիկա գործունեության մեջ՝ ի շահ Վրաց պետականության և հայ-վրացական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031