Բաժիններ՝

Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը խոստացել է ամենագնաց նվիրել ամերիկացի Ջասթին Գեյջիին, եթե վերջինս կարողանա հաղթել նույն քաշային կարգի անպարտելի չեմպիոն Իլիա Թոփուրիային։ Այս մասին տեղեկանում ենք ArmSport.am-ից։

​Այս մենամարտը գլխավորելու է «UFC White House — Freedom 250» մրցաշարը, որը կայանալու է հունիսի 15-ին՝ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։

​«Ջա՛սթին, եթե հաղթես, քեզ համար նոր «Ram» պիկապ ունեմ: Առա՛ջ», — X-ի իր միկրոբլոգում գրել է հայ մարտիկը:

​Նշենք, որ 29-ամյա Ծառուկյանը խառը մենամարտերում (MMA) անցկացրել է 26 գոտեմարտ՝ տոնելով 23 հաղթանակ, որոնցից 15-ը՝ ժամանակից շուտ։ Արմանը կրել է ընդամենը 3 պարտություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930