
Դավութօղլուն դարձյալ խոսել է ղարաբաղյան խնդրից

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի ԳԱ 67-րդ նստաշրջանում շոշափել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը.
«Անհրաժեշտ է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Մենք ամեն անգամ ընդգծում ենք այդ խնդիրը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու կարևորությունը: Սակայն վերջին 20 տարիներին որևէ բան չի ձեռնարկվել տվյալ ուղղությամբ»,- հայտարարել է նա: