Բաժիններ՝

ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագիրը կարող է կնքվել 24 ժամվա ընթացքում. Թրամփը վերահրապարակել է Պակիստանի վարչապետի հայտարարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում վերահրապարակել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հայտարարությունը, որում նշվում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնականացումը կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում։

Շարիֆի խոսքով՝ կողմերը խաղաղության համաձայնագրին այժմ ավելի մոտ են, քան երբևէ։ Նա նշել է, որ փաստաթղթի վերջնական հաստատումից անմիջապես հետո Պակիստանը պատրաստվում է կազմակերպել դրա էլեկտրոնային ստորագրումը, իսկ հաջորդ շաբաթ նախատեսվում են տեխնիկական մակարդակի բանակցություններ։

Պակիստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և Իրանին բանակցային գործընթացում ցուցաբերած հանձնառության համար։ Նրա գնահատմամբ՝ սպասվող պատմական համաձայնագիրը կարող է ամուր հիմք ստեղծել երկարատև խաղաղության համար։

Թրամփի կողմից գրառման վերահրապարակումը դիտարկվում է որպես կարևոր քաղաքական ազդակ, որը վկայում է Վաշինգտոնի հետաքրքրվածության մասին՝ գործընթացը հաջող ավարտին հասցնելու հարցում։ Մինչդեռ պաշտոնական հայտարարություն համաձայնագրի ստորագրման հստակ ժամկետի վերաբերյալ դեռևս չի հրապարակվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930