
Թուրքիայի իշխանություններն իրենց համաձայնությունն են տվել Թուրգութ Օզալի արտաշիրմմանը

Թուրքիայի իշխանություններն այսօր իրենց համաձայնությունն են տվել Թուրքիայի 8-րդ (1989-1993) նախագահ Թուրգութ Օզալի արտաշիրմման կապակցությամբ: Թուրգութ Օզալի ազգականները ցայժմ մնացել են այն կարծիքին, որ նրան թունավորել են: Մինչդեռ պաշտոնական վարկածի համաձայն` ավելորդ քաշից տառապող Օզալը մահացել է սրտի կաթվածից.հաղորդում է Euronews-ը:
Օզալի արտաշիրմմանը ներկա է գտնվելու դատախազության աշխատակիցը: Նշվում է, որ Թուրգութ Օզալը թաղված է Ստամբուլում, և դեռ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա արտաշիրմումը: Օզալի ազգականների կարծիքով` թունավորման եղանակով Օզալից ձերբազատվել են այն անձինք, ովքեր նրան չներեցին արևմտամետ դիրքորոշում որդեգրելու և քաղաքականություն վարելու համար:
Հիշեցնենք, որ ներկայումս շուրջօրյա հսկողություն է սահմանվել Թուրգութ Օզալի գերեզմանի մոտ, քանի որ դատախազությունն իրազեկվել է նրա աճյունի առևանգման հնարավորության մասին: