Իվանիշվին զարմանում է, որ Վրաստանում հայեր են ապրում
                                    Վրաստանի «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին զարմացնում է հայերի պահվածքը Վրաստանում: Ըստ «Ռեգնումի»`«The New Times»-ին տված հարցազրույցում Իվանիշվիլին հայտարարել է, թե վրացինեիը շատ են կապված իրենց հողի հետ:«Ահա, մեզ մոտ այստեղ, օրինակ, հայեր են ապրում: Ես ապշում եմ. ահա իրենց հայրենիքը կողքն է, բայց նրանք այստեղ են ապրում: Ձեզ համար, երևի թե նման հարց չկա, բայց ինձ անհասնակալի է: Ես ապրել եմ Ֆրանսիայում, մեկ տարի` Ամերիկայում, սկզբում երազում տեսնում էի իմ գյուղը, հողը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր «Վրացական երազանքը» ստացել է 54,87% ձայն` հաղթելով իշխող կուսակցությանը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    