Պենտագոնը հրապարակել է ՉԲՕ-ների վերաբերյալ արխիվների երրորդ մասը. հավաքածուում ներառված է 72 ֆայլ
Փաստաթղթերից մեկում նշվում է, որ 1956 թվականին ականատեսները Մոսկվայի և Բուդապեշտի միջև նկատել են մոտ տասը չբացահայտված օբյեկտ՝ ՉԲՕ (չպարզված բնույթի օբյեկտ):
Մեկ այլ փաստաթղթում նկարագրվում է մի ամերիկացու պատմություն, ով Բաքվից Թբիլիսի ընթացող գնացքից նկատել է կործանչի չափերով եռանկյունաձև օբյեկտ:
Եվս մեկ դեպք գրանցվել է 1973 թվականի ամռանը Սարի-Շագանի ռազմադաշտում (պոլիգոնում): Աշխատակիցը երկնքում նկատել է վառ կանաչ շրջան, որն սկսել է ընդլայնվել, պատվել օղակներով և անհետացել մոտ 15 վայրկյան անց:


