Բաքվում դարձյալ իսլամիստների բողոքի ցույցեր` Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատների մոտ

Ադրբեջանի Իսլամիստական կուսակցության (ԱԻԿ) անդամները փորձ են կատարել  բողոքի ակցիա կազմակերպել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ:

Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության տեղեկատվության` ոստիկաններին  հաջողվել է կանխել ակցիան: Ակցիայի մասնակիցները բողոք են ներկայացրել ֆրանսիական ամսագրում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման և, ընդհանուր առմամբ, Արևմուտքում իսլամատյացության կապակցությամբ:

Ակցիայի մասնակիցների մի մասը ձերբակալվել է: Ներկայումս ԱԻԿ-ի ղեկավարությունը փորձում է ճշտել ձերբակալվածների թիվը:

Նշենք, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը իր քաղաքացիներին զգուշացում է տարածել: Դեսպանատան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ քաղաքացիներին կոչ է արվում զգույշ լինել և չմոտենալ նշված տարածքներին»,-ասվում է զգուշացման մեջ:

Նախօրեին ադրբեջանական Նարդարան գյուղում բողոքի ակցիա է տեղի ունեցել «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի և ֆրանսիական լրատվամիջոցներում հրապարակված  հակամահմեդական ծաղրանկարների դեմ:

 

Տեսանյութեր

Լրահոս