Բաժիններ՝

Ամերիկյան դատախազությունը լրտեսության մեղադրանք է առաջադրել 11 ռուսաստանցու

Երեկ Բրուքլինում 11 ռուսաստանցիների մեղադրանք է առաջադրվել լրտեսության, ապօրինաբար բարձր և ռազմական տեխնոլոգիաներ Ռուսաստան արտահանելու համար: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»` հղում անելով «Газета.ru»-ին:

Դրանից բացի, հանցակցության մեջ մեղադրվում է նաև Տեխասում գործող «Arc Electronics» արտահանող ընկերությունը, ինչպես նաև մոսկովյան «Apex System» ընկերությունը. Երկու ընկերություններն էլ, ըստ նախաքննական մարմնի, դերակատարում են ունեցել ռուսական հետախուզության կարիքների համար ապօրինաբար բարձր տեխնոլոգիաների արտահանելու գործում:

Խմբավորման անդամներին սպասվում է մինչև 45 տարվա բանտարկություն, իսկ խմբավորման ղեկավար Ֆիշենկոյին սպասվում է ևս 20 տարի՝ փողերի լվացման և 10 տարի՝ Ռուսաստանի օգտին լրտեսության համար:

Հետաքրքիր է, որ 11 ռուսներից բացի` գործով հիշատակվում են ևս 165 օտարերկրացիների և կազմակերոպությունների անուններ, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են արտահանման գործընթացում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս