
ԱՄՆ-ը ֆինանսական աջակցություն է հատկացնում սիրիական ընդդիմությանը

Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում կայացած հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ արաբական մի քանի երկրների ներկայացուցիչներ, որոնք քննարկել էլ Սիրիայի հարցը: ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ իր երկիրը որոշել է 45 միլիոն դոլարով օգնել Սիրիայի ընդդիմությանը: Իր հերթին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հայտնել է, որ իր երկիրը կշարունակի ընդլայնել կապերը Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացնում են արաբական լրատվամիջոցները, Նյու Յորքում սեպտեմբերի 28-ին «Սիրիայի ընկերների» հանդիպման ժամանակ Հիլարի Քլինթոնը նշել է, որ ընդդիմադիրների համար նախատեսված 45 միլիոնից 30 միլիոնը կտրամադրվի մարդասիրական օգնությանը, իսկ 15 միլիոնը կհատացվի կապի միջոցներ տրամադրելուն եւ ակտիվիստների ուսուցմանը:Նա նաեւ հայտարարել է, որ Սիրիայի գլխավոր դաշնակից Իրանը հնարավոր ամեն ինչ կանի պաշտպանելու իր դաշնակցին: