
Տղամարդը դիտավորյալ կնոջը վարակել է

Բաշկիրիայում դատավճիռ է կայացվել իր զուգընկերուհուն ՁԻԱՀ-ով վարակած տեղացի մի բնակչի նկատմամբ, հաղորդել է այդ հանրապետության դատախազության մամլո ծառայությունը:
Իգլինյան շրջանի դատարանը 40 ամյա Մարսել Սաֆինին մեղավոր է ճանաչել ըստ ՌԴ Քրօր.-ի 122 հոդվածի մաս 2-ի (ՁԻԱՀ-ով վարակումը այն անձի կողմից ով գիտի իր մոտ նման հիվանդության առկայության մասին):
Հաստատվել է, որ տղամարդը իմացել է իր ՁԻԱՀ-ի բացիլակիր լինելու մասին և զգուշացված է եղել այն տարածելու համար քրեական պատասխանատվություն կրելու մասին: Բայց նա սեռական հարաբերություն է ունեցել 37-ամյա կնոջ հետ:
Ընդ որում Սաֆինը նախազգուշական ոչ մի միջոց չի ձեռնարկել և իր հիվանդության մասին չի հայտնել կնոջը, որի արդյունքում կինը նույնպես դարձել է ՁԻԱՀ վարակակիր: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Դատարանը Սաֆինին դատապարտել է 2 տարվա պայմանական ազատազրկման և նույնքան փորձաշրջանային ժամկետով:
Չհամաձայնվելով դատարանի հետ, շրջանի դատախազությունը այդ վճիռը բողոքարկել է վճռաբեկ դատարան:
Դատարանի վճիռը վերանայվել է: Սաֆինը Վճռաբեկ դատարանի որոշմամբ իր պատիժը կանցկացնի գաղութում: