Թբիլիսիի կենտրոնում ընդդիմադիրների հանրահավաքին հավաքվել է ավելի քան 100 հազար մարդ

Թբիլիսիի կենտրոնում միլիարդատեր Բիձինա Իվանաշվիլիի «Վրացական երազանք» ընդդիմադիր  կոալիցիայի հանրահավաքին նախնական տվյալներով արդեն  հավաքվել են ավելի քան 100 հազար կողմնակիցներ: Ինչպես փոխանցում են վրացական լրատվամիջոցները, քանի որ Թբիլիսիի Ազատության հրապարակը ամբողջովին լեցուն է, նոր ժամանողները ստիպված են հավաքվել ամբողջովին փակ  Ռուսթավելի պողոտայում, որտեղ ամեն երեք մետրի վրա բարձրախոսներ են տեղադրված:

Ներկայումս հանրահավաքում հանդես է գալիս ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, ով հայտնել է, որ խորհրդարանակ ընտրություններում  Միխայիլ Սահակաշվիլիի քրեական ռեժիմի դեմ հաղթանակը անխուսափելի է:

Միաժամանակ ընդդիմության տասնյակ հազարավոր կողմնակիցներ հավաքվել են երկրորդ քաղաքի` Քութայիսիի հրապարակում, որտեղ գտնվում են «Վրացական երազանքի» առաջնորդների մի մասը: Երկու ակցիաները ուղիղ եթերով ցուցադրվում է ընդդիմադիր «9-րդ ալիք» եւ «Մաեստրո» հեռուստաընկերությունների եթերով:

Տեսանյութեր

Լրահոս