Նախկին ընդդիմադիր Գեղամ Նազարյանը սպառնում է ընդդիմությանը. «Հանկարծ չմտնեք խորհրդարան, չփորձվեք, ոտք չդնեք»

«Հայաստան» խմբակցությունից հեռացված պատգամավոր Գեղամ Նազարյանը քվեարկության արդյունքներն այս օրերին վիճարկող ընդդիմությանն ուղղված սպառնալից հայտարարություն է հնչեցրել. «Հանկարծ չմտնեք խորհրդարան»։

Նազարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել ու քննադատել ընդդիմությանը նրա համար, որ բարձրաձայնում են ընտրակեղծիքների մասին.

«Այսպես կոչված ընդդիմադիրներին ասեմ՝ հանկարծ խորհրդարան չմտնեք, հանկարծ… »,- ասել է Նազարյանը՝ «Հայաստան» խմբակցությունից հեռացվելուց 1,5 տարի հետո քննադատելով նրանց, ովքեր ժամանակին մանդատներ վերցնելու համար «Հայաստան» դաշինքի անդամներին են քննադատել։

«Հիշեք ու հանկարծ խորհրդարան չմտնեք, չփորձվեք։ Հատկապես այնտեղ մեկը կա. եթե փորձվեց ոտքը դնի խորհրդարան, իր համար հեչ լավ օրեր չեն լինելու»,- ասել է Նազարյանը։

Aysor.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930