Թուրքիան բողոքի նոտա է հղել Սիրիային

Թուրքիան բողոքի նոտա է հղել Սիրիային: Ըստ թուրքական Haber Türk թերթի՝ դրա պատճառն այն է, որ երեկ Սիրիայի տարածքից արձակված հրանոթային արկն ընկել է Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Աքչաքալեի շրջանում: Արկի պայթյունի հետևանքով զոհեր չէին գրանցվել, սակայն այն առաջացրել է ավերածություններ, ինչպես նաև թեթև վիրավորվել է երեք մարդ:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ դրա հետ կապված` իրենք նոտա են հղել Սիրիային. «Աքչաքալեում և սահմանակից այլ շրջաններում ձեռնարկվել են անվտանգության միջոցառումներ: Մենք տեղի ունեցածի մասին իրազեկել ենք ՄԱԿ-ին ու ՆԱՏՕ-ին: Մենք իրավունք ունենք միջոցներ ձեռնարկել մեր սահմանի խախտման դեմ: Թուրքիան ունակ է վերահսկել իրավիճակը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930