Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը, որոնցով կուսակցությունը վիճարկում էր երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ԿԸՀ-ի 254-Ա և 255-Ա որոշումները։
Ինչպես հայտնել ենք, վիճարկվող որոշումներով անվավեր էին ճանաչվել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 10/51 և Սյունիքի մարզի Ագարակ համայնքի թիվ 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։

