
Մամեդյարովին կպաշտոնազրկե՞ն

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հայ սպային քնած ժամանակ կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովի պատճառով կանգնած է պաշտոնանկ արվելու վտանգի առջև, գրում է Ֆրանսիայում լույս տեսնող «Նոր Յառաջ» պարբերականը՝ վկայակոչելով fraza.ru կայքին:
Նախարարն արժանացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա շրջապատի խիստ գնահատականին, քանի որ անձամբ կտրականապես դեմ է եղել մարդասպանին Հունգարիայից տեղափոխելու և Ադրբեջանում հերոսացնելու գաղափարին: Մամեդյարովը զգուշացրել է Իլհամ Ալիևին, որ ցմահ բանտարկության դատապարտված ոճրագործի ազատ արձակումը կարող է անդառնալի վնաս հասցնել Ադրբեջանի միջազգային հեղինակությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանակցություններին:
Այդ երկրում արդեն իսկ լուրեր են պտտվում, թե Մամեդյարովին կարող են փոխարինել նրա առաջին տեղակալ Հաֆիզ Փաշաևով: