ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի զինյալները ռուսական ինքնաթիռների հարվածներից հետո զանգվածաբար լքում են իրենց դիրքերը Դամասկոսի մերձակայքում:
Անօդաչու թռչող սարքը, որը նախօրեին խոցել էին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն իրենց օդային տարածքում, պատրաստվել է Ռուսաստանում, սակայն Մոսկվան Անկարային հայտնել է, որ սարքը չի պատկանում Ռուսաստանի Դաշնությանը:
Աշխատանքից ազատվել է Ադրբեջանի զինվորական ծառայության զորակոչի պետծառայության բաժիններից մեկի պետը:
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Ադրբեջանի Սուրահանի շրջանի Զիխ գյուղում բողոքի ակցիաներ են սկսվել: Պատճառը սողանքների հետևանքով վթարային դարձած տների քանդումն է:
Հոկտեմբերի 16-18-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը Համբուրգում մասնակցեց Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության Երիտթևի(CDU Junge Union) համագումարին, որը կրում էր «Քո ապագան նշանակություն ունի» խորագիրը: Հիշեցնենք, որ վերջերս ՀՀԿ ԵԿ-ն ՔԴՄ ԵԿ կողմից հրավեր էր ստացել Համբուրգում կայանալիք Deutchlandtag-ին մասնակցելու համար:
Այսօրվանից Միջերկրական ծովում կսկսվեն ՆԱՏՕ-ի ու նրա դաշնակիցների խոշորագույն զորավարժությունները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՌԴ Մոսկվայի մարզի Քննչական կոմիտեի աշխատակիցները հարցաքննել են 30-ամյա տղամարդուն, ով ավելի վաղ ձերբակալվել էր իր երկու մանկահասակ երեխաներին սպանելու ու կնոջը դանակի բազմաթիվ վնասվածքներ հասցնելու համար:
Ուղևորի անսպասելի մահվան պատճառով իռլանդական Aer Lingus ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել:
Թուրքիան պետք է ներողություն խնդրի, որ իր երկու մարտական ուղղաթիռները հատել են ՀՀ սահմանը: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այսօր այս մասին ասել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի իննին ՀՀ սահմանը հատած թուրքական ուղղաթիռներին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլիին, հայտնում է Trend-ը:
Թուրքիայում կայացել է Ստամբուլում երրորդ օդանավակայանի շինարարության կառուցման հետ կապված փաստաթղթերի ստորագրման արարողությունը, հայտնում է TRT Haber-ը:
Ադրբեջանական Haqqin.az-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության ևս երկու բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել:
«Սիրիան և Իրաքը հանդիսանում են պատերազմական մի դաշտ, որտեղ տեղի է ունենում պատերազմ. բոլորը՝ բոլորի դեմ: Հասկանալի է, որ Ռուսաստանի կողմից այս օպերացիայի սկիզբը հանդիսանում է ուկրաինական ճգնաժամից հետո ամենալուրջ աշխարհաքաղաքական զարգացումը՝ գլոբալ մակարդակով»,- այսօրվա ասուլիսին նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 18-ին Ժնեւում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Սիրիայում ԴԱԻՇ-ի զինյալների ավտոշարասյանը հասցված ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է նվազագույնը 40 իսլամիստ:
Սկսվել է Վրաստանի վարչապետի տեղակալի ու Վրաստանի արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի այցը Ադրբեջան, հայտնում է haqqin.az-ը:
Պոդոլսկում պարզում են արյունալի ողբերգության հանգամանքները: Ոստիկանությունը ձերբակալել է 30-ամյա տղամարդու, ում կասկածում են սեփական երեխաների սպանության մեջ:
Իրանի Թեհրան-Գում ավտոմայրուղում տեղի ունեցած ծանր ճանապարհատրանսպորտային վթարի հետևանքով զոհվել է 20 մարդ:
Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի 28-ամյա բնակիչ Էլվին Գաֆարովը պայթել է ականի վրա:
Եվրամիությունը հոկտեմբերի 18-ին ընդունել է օրենսդրական հիմքեր Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու համար:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է փաստաթուղթ, որը նախատեսում է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելու գործընթաց, հայտնում է USA Today-ը:
Իրաքի բանակի զինծառայողները քրդական «Փեշմեգա» աշխարհազորայինների աջակցությամբ կարողացել են ճեղքել ԴԱԻՇ-ի զինյալների պաշտպանությունը հարավարևմտյան Քիրքուք նահանգի Խավիջա շրջանում, հայտնում է RIA Novosti-ն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Թուրքիա՝ Թուրքիայի ղեկավարության հետ քննարկելու միգրացիոն ճգնաժամի հարցեր, հայտնում է BBC-ն:
Մենք հետաքրքրված ենք ոչ միայն առևտրաշրջանառության ծավալների մեծացմամբ, այլև համատեղ ձեռնարկությունների, համատեղ պրոյեկտների ստեղծմամբ։ Մեր գործարարները հետաքրքրված են հայկական շուկայով, փորձում ենք հաճախակի հանդիպումներ կազմակերպել նրանց համար, որպեսզի նրանք ծանոթանան, նոր պայմաններ բանակցեն։
«Եթե մենք այստեղ իրար մեջ մրցակցում ենք, դա անխուսափելի է, եթե մենք նույն ապրանքն ենք արտադրում, ապա հենց սպառողի շահերից է, որ մրցակցություն լինի, և ավելի որակյալ ու էժան ապրանք ստանան: Ամեն դեպքում, դա լինի հայ, թե ռուս արտադրող, ինչ-որ մեկը պահանջված ապրանքն արտադրելու է: Ինչպես ասում են՝ սուրբ տեղը դատարկ չի մնում»:
«ՀՀ-ի դիվանագիտական սխալները խրախուսում են Բաքվին ավելի համարձակ լինել շփման գծում։ Բայց պետք է նշեմ, որ ՀՀ ՊՆ-ի քայլերը, չեմ կարծում, որ ուղղված են համանախագահների միջև մրցակցություն կամ հակամարտություն բերելուն»:
«Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո հայ-իրանական հարաբերություններն այլ որակ կունենան»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Լևոն Ահարոնյանը:
Դատարանի որոշման համաձայն՝ արգելքը վերաբերում էր «բոլոր տեսակի նորություններին, հարցազրույցներին, տպագիր մամուլում, հեռուստատեսությունում, ռադիոյում ու սոցցանցերում ու համացանցում ԶԼՄ-ների բոլոր տեսակի քննադատական ու նմանատիպ այլ հրապարակումներին»:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Սիրիայում իշխանությունը պետք է լինի քաղաքակիրթ: Դրանք, նրա խոսքով, չպետք է լինեն ԴԱԻՇ-ի գրոհայինները:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը պատկանող ինքնաթիռը Սիրիայից Մոսկվա է տեղափոխել Ռուսաստանի Դաշնության ու ԱՊՀ երկրների 56 քաղաքացու, ներառյալ՝ երեխաների: Նրանց թվում կան ՌԴ 38 քաղաքացի, 8-ը՝ Բելառուսի, 4-ը՝ Ուկրաինայի, 2-ը Սիրիայի քաղաքացիներ են, 4-ը քաղաքացիություն չունեցող անձինք են: