Պոդոլսկում ամուսինը կնոջ աչքի առաջ սպանել է իրենց փոքրիկ երեխաներին
Պոդոլսկում պարզում են արյունալի ողբերգության հանգամանքները: Ոստիկանությունը ձերբակալել է 30-ամյա տղամարդու, ում կասկածում են սեփական երեխաների սպանության մեջ:
2 երեխաների հայրը կնոջ աչքի առաջ սպանել է իր 9 ամսական դստերը՝ Քսենյային, ապա՝ 4 տարեկան որդուն ու հարձակվել կնոջ վրա: Դրանից հետո տղամարդը ցանկացել է ինքնասպան լինել, սակայն նրան չեն թողել ցատկել պատուհանից:
Երեխաների սպանության մասին ոստիկանություն ահազանգել է այդ օրը ամուսիններին հյուրընկալված ազգականը:
Ինչպես НТВ-ի թղթակցին պատմել է Մելովանովների ընտանիքի հարևանը, երեկոյան իր բնակարան է եկել արնաշաղախ Տատյանան՝ երեխաների մայրը, ու խնդրել է կանչել ոստիկանություն ու շտապօգնություն:
Դատելով սոցցանցերում հրապարակված Տատյանայի լուսանկարներից՝ նրանք եղել են երջանիկ ընտանիք:
Թե ինչն է եղել անսպասելի ագրեսիայի պատճառը, ներկայում պարզում են քննիչները:
Սպանությունից անմիջապես հետո քրեական գործ է հարուցվել:
Տղամարդը ձերբակալված է, բազմաթիվ վնասվածքներ ստացած կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: