Նոր մանրամասներ. Պոդոլսկում իր փոքրիկներին սպանած հայրը խոստովանել է, որ եղել է թմրանյութ օգտագործած վիճակում
ՌԴ Մոսկվայի մարզի Քննչական կոմիտեի աշխատակիցները հարցաքննել են 30-ամյա տղամարդուն, ով ավելի վաղ ձերբակալվել էր իր երկու մանկահասակ երեխաներին սպանելու ու կնոջը դանակի բազմաթիվ վնասվածքներ հասցնելու համար:
Տղամարդը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ խորապես զղջում է իր արարքի համար, հայտնում է LifeNews-ը: «Ես շատ էի սիրում երեխաներիս ու կնոջս: Ես որոշեցի, որ նրանց համար այդպես ավելի լավ կլինի»,- հայտարարել է Դմիտրի Միլովանովը:
Տղամարդը հայտարարել է, որ սպանել իր 4-ամյա Իլյային ու 9 ամսական Քսենյային այն բանի պատճառով, որ նրանց հետ հանկարծ վատ բան տեղի չունենա:
Հարցին՝ արդյոք նա իր արարքը գործել է թմրանյութերի ազդեցությամբ, տղամարդը խոստովանել է, որ ծխել է սփայսով ծխախոտ:
Մոտ ժամանակներս կորոշվի նրա կալանքի հարցը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ պատճառներից մեկը, որի համար տղամարդը որոշել է սպանդի ենթարկել իր ընտանիքի անդամներին, եղել է խոշոր պարտքը: Տղամարդը 10 հազար դոլար պարտք է եղել իր գործընկերներից մեկին ու մտածել է, թե չի կարողանա գումարը վերադարձնել ու կթաղվի պարտքերի մեջ:
Հիշեցնենք, որ 2 երեխաների հայրը կնոջ աչքի առաջ սպանել էր իր երեխաներին, ապա հարձակվել կնոջ վրա: Դրանից հետո տղամարդը ցանկացել էր ինքնասպան լինել:
Երեխաների սպանության մասին ոստիկանություն ահազանգել է այդ օրը ամուսիններին հյուրընկալված ազգականը:
Դատելով սոցցանցերում հրապարակված Տատյանայի լուսանկարներից՝ նրանք եղել են երջանիկ ընտանիք:
https://www.youtube.com/watch?v=mhL8y0litGA