![](/banners/BeFunky-design.jpg)
ԵՄ-ն քայլեր է ձեռնարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները կասեցնելու ուղղությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/1699571.jpg)
Եվրամիությունը հոկտեմբերի 18-ին ընդունել է օրենսդրական հիմքեր Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու համար: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Մոգերինին նշել է, որ այդ միջոցառումը չի իրագործվի այնքան ժամանակ, մինչև Իրանը չկատարի իր ստանձնած պարտավորությունները, որ սահմանված են միջուկային ծրագրով:
Ավելի վաղ՝ կիրակի, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ով ներկայում այցով գտնվում է Իրանում, կարծիք է հայտնել, որ ԵՄ-ի պատժամիջոցները Իրանի վրայից չեն հանվի մինչև մյուս տարվա հունվարը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահա Բարաք Օբաման նաև հրամայել է իր ադմինիստրացիային նախապատրաստել փաստաթղթերի փաթեթ, որը հարկավոր է Իրանի նկատմամբ պատժամիջոցները կասեցնելու համար, հայտնում է Korrespondent.net-ը: