Դուբլին թռչող ուղևորը կծել է հարևանին ու մահացել ինքնաթիռի սրահում
Ուղևորի անսպասելի մահվան պատճառով իռլանդական Aer Lingus ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել:
Մինչև հանկարծակի մահանալը 24-ամյա տղամարդը ընկել է խուճապի մեջ ու կծել այլ ուղևորի:
Ինչպես հայտնում է իռլանդական Irish Independent պարբերականը, դեպքը տեղի է ունեցել Լիսաբոնից Դուբլին ուղևորվող ինքնաթիռում: 24-ամյա պորտուգալացու մոտ խուճապ է սկսվել, նա կծել է իրեն հանգստացնել փորձող ուղևորին, ապա կորցրել գիտակցությունը:
Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Կորկի օդանավակայանում, դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են ուղևորի մահը: Տուժած տղամարդուն ևս ցուցաբերվել է բժշկական օգնություն:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: