Բաժիններ՝

Թուրքիան հայտարարել է, որ խոցված անօդաչու սարքը պատրաստվել է Ռուսաստանում

Անօդաչու թռչող սարքը, որը նախօրեին խոցել էին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն իրենց օդային տարածքում, պատրաստվել է Ռուսաստանում, սակայն Մոսկվան Անկարային հայտնել է, որ սարքը չի պատկանում Ռուսաստանի Դաշնությանը: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կատարած հայտարարությանը:

Դավութօղլուն ենթադրություն է հայտնել, թե անօդաչու սարքը, հնարավոր է, պատկանել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերին, քուրդ ապստամբներին կամ այլ ուժերի: Թուրք գործչի խոսքով՝ անօդաչու սարքի հետ կատարված դեպքը կրում է «զսպիչ էֆեկտ»:

Նա հույս է հայտնել, որ ռուսական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային տիրույթը խախտելու դեպքերից հետո Մոսկվան իրեն ավելի զգույշ կսկսի պահել: Ավելի վաղ Դավութօղլուն հայտարարել էր, թե Թուրքիան մտադիր է խոցել իր օդային տիրույթը ներխուժած ինքնաթիռները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ Սիրիայի հետ սահմանին խոցել են անօդաչու թռչող սարք: Հրապարակվել էին նաև խոցված անօդաչու թռչող սարքի լուսանկարները:

Ինչպես հայտնում էր Haberturk հեռուստաալիքը, թուրքական ռազմաօդային ուժերը խփել են «Օռլան-10»: Պարբերականը նաև հրապարակել է խոցված անօդաչու թռչող սարքի լուսանկարները: Այն, որ դա կարող է լինել «Օռլան-10», վկայում է սարքին բնորոշ մետաղական «քիթը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս