
Իրաքի բանակը ճեղքել է ԴԱԻՇ-ի պաշտպանությունը Քիրքուք նահանգում

Իրաքի բանակի զինծառայողները քրդական «Փեշմեգա» աշխարհազորայինների աջակցությամբ կարողացել են ճեղքել ԴԱԻՇ-ի զինյալների պաշտպանությունը հարավարևմտյան Քիրքուք նահանգի Խավիջա շրջանում, հայտնում է RIA Novosti-ն: Այս մասին այսօր հայտարարել է նահանգի խորհրդարանի պատգամավոր Խալեդ ալ-Մաֆրաժին մամլո ասուլիսի ժամանակ:
«Այսօր ԴԱԻՇ-ի պաշտպանական գիծը Քիրքուքի Խավիջա շրջանում ամբողջությամբ ոչնչացվել է բանակի, ոստիկանության, «Փեշմեգայի» զինյալների, արաբական ցեղերի ու ժողովրդական աշխարհազորայինների հարձակման հետևանքով»,- ասել է նա մամլո ասուլիսին:
Այսօր իրաքյան բանակն սկսել է Խավիջան ԴԱԻՇ-ի զինյալներից ազատելու օպերացիան: