Դուշանբերի ծայրամասում գտնվող Արբոբխոթուն ավանում նախօրեին երեկոյան տեղի է ունեցել պայթյուն, որին զոհ է դարձել 4 մարդ, կան վիրավորներ: Այս մասին հայտնում է Տաջիկստանի ՆԳՆ կայքը:
Մոսկվան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հրաժարվել ուժի կիրառումից ու ցուցաբերել քաղաքական կամք փոխզիջման հասնելու համար, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ադրբեջանն ու Իրանը մինչև 2016 թվականը պլանավորում են ավարտել իրենց երկաթուղային ճանապարհների միացման աշխատանքները:
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում որ մեծ ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ի երեկոյան Փալմ-Սփրինգս քաղաքում:
Ադրբեջանի ՆԳՆ մամլո ծառայությունից հայտնել են, որ հոկտեմբերի 13-ին ձերբակալվել են Meydan TV ինտերնետ-ռեսուրսի խմբագիր ու հեղինակ Գյունել Մովլուդի եղբայրները՝ Վեքիլ ու Ռաջի Իմանովները:
Բաքվի Պիրալախինսկի շրջանում քաղաքացիական ամուսինը մահացու ծեծել է իր հղի կնոջը: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Պիրալախինսկի շրջանի ոստիկանությանը:
Մոսկվայի հյուսիսում՝ Խաչատրյան փողոցի բնակարաններից մեկում, ոստիկանները ձերբակալել են մի երիտասարդի, ով կասկածվում է 19-ամյա ազգությամբ հայ ուսանողուհու սպանության մեջ, հայտնում է ntv.ru-ն:
Նախագահ Սարգսյանը մի քանի տարի առաջ հայտարարել էր, որ հայկական տարածքների պահանջը թողնում է գալիք սերունդներին, ինչը նշանակում է, որ Հայաստանը իսկապես տարածքային պահանջներ ունի Թուրքիայից…
Թուրքիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հզոր պայթյունների հետեւանքով վիրավորված՝ ստամբուլահայ Ռուդի Սայաթ Փուլաթյանը համոզված է, որ կառավարությունը կարող էր կանխել պայթյունը:
Իգդիր սահմանամերձ նահանգի (Ցոլակերտի նահանգ) համանուն գավառի կենտրոն հանդիսացող Թուզլուջա (պատմական Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին թուրքերեն, քրդերեն, հայերեն եւ անգլերեն լեզուներով «Բարի եկաք» և «Ցտեսություն» գրությամբ ցուցանակներ էին ամրացվել, տեղի քաղաքապետարանի կողմից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Սաիդ Աբդուլ Ջալիլ Ալ-Ֆահիմին նշել է, որ իր ղեկավարած ընկերությունը շահագրգռված է մեր երկրում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումներ կատարելու հարցում և պատրաստ է համագործակցել տարբեր ուղղություններով:
Ամեն տարի հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի օրը ԱՄՆ-ում նշում են Քրիստափոր Կոլումբոսի և Ամերիկա մայրցամաքների հայտնագործման օրը: Շատերի համար Կոլումբոսի այս հայտնագործությունը հպարտանալու առիթ է, սակայն ոմանք տարաձայնություններ ունեն այս հարցի շուրջ:
Դերասանուհի Մարինա Վլադին բացատրել է, թե ինչու է աճուրդի հանել Վլադիմիր Վիսոցկու հետմահու դիմակն ու նրա բանաստեղծություններից մեկի ինքնագիրը:
ԴԱԻՇ-ը «ռուս ու ամերիկաց խաչակիրներին» սպառնացել է սրբազան ջիհադ իրականացնել:
Թոմաս դը Վաալը հիշեցնում է, որ վերջին տարիներին Իլհամ Ալիևն Ադրբեջանը դարձրել է Եվրոպայի ամենաբռնատիրական երկիրը` մեծացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունն ու անվանելով հայերին «ֆաշիստներ» ու «ահաբեկիչներ», իսկ սեպտեմբերի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սրեց իր սեփական քաղաքական հռետորաբանությունը`թողնելով հասարակական անորոշության իր նախկին դիրքերը և Ղարաբաղը կատեգորիկ կերպով Հայաստանի անքակտելի մաս հռչակելով:
Ջոն Լենոնը ցանկություն ուներ ինտիմ հարաբերություններ հաստատել տղամարդկանց հետ, սակայն չէր համարձակվում այդ քայլին գնալ իր կաշկանդվածության պատճառով, խոստովանել է նրա կինը՝ Յոկո Օնոն, The Daily Beast-ին տված հարցազրույցում:
ԱՄՆ դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ կարող է ռեփեր Քանյե Ուեսթին պաշտոն առաջարկել կառավարությունում, եթե հաղթի նախագահական ընտրություններում, հայտնում է NME-ն:
«Չեմ բացառում, որ այդ տարաձայնությունները բոլոր գոտիներում գլուխ բարձրացնեն, այդ թվում` Հարավային Կովկասում, բայց, թե ինչ ուղղությամբ` դժվար է ասել, քանի որ Կովկասը խնդրահարույց տարածաշրջան է, իսկ Թուրքիան ընկղմված է խնդիրների մեջ»,- ասաց Աքթարը։
«Եթե նախագահ Սարգսյանի ելույթի էությունն իրապես այն էր, ինչ ես վերևում ասացի, ապա նախագահը տեղեկացրել է, որ Հայաստանը նոր լայն քայլ է դրել. ԼՂ ինքնիշխանության ճանաչում` որպես անկախ երկիր»:
Մոսկվան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ՌԴ դեսպանության վրա իրականացված հարձակումը որակել է որպես ահաբեկչություն, որն ուղղված է միջազգային ահաբեկչության դեմ պայքարողներին վախեցնելու դեմ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով հոկտեմբերի 14-15-ը Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին։ Այցի շրջանակում նախատեսված են Իրանի նախագահի առաջին տեղակալի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային հաղորդակցությունը վերջնականապես կգործարկվի մինչև 2016թ. նոյեմբերը: Այս մասին այսօր հայտարարել է «Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ՓԲԸ ղեկավար Ջավիդ Գուրբոնովը: Այս մասին հայտնում է Trend-ը:
Թուրքիայի ոստիկանությունը փրկել է ավելի քան 200 ներգաղթյալի, որոնց փակել էին բեռնատարի բեռնախցիկում: Դրա վարորդը, Dogan գործակալության հաղորդմամբ, թողել էր միացված շարժիչով մեքենան Իզմիր նահանգի ավտոկանգառներից մեկում ու հեռացել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեղադրել է ԱՄՆ-ի իշխանություններին այն բանում, որ վերջիններս ցանկություն չունեն համագործակցել ռուս զինվորականների հետ Սիրիայում անցկացվող օպերացիայի հարցում: Նման հայտարարություն նա արել է ներդրումային «Ռուսաստանն է կանչում» ֆորումում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այսօր ՌԴ պաշտպանության նախարարությունը համացանցում հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է ռուսական ավիացիան ոչնչացրել ԴԱԻՇ-ի օբյեկտները Սիրիայում:
Նիդեռլանդների Գիլզե-Ռիեն ավիաբազայում կայացել է մամլո ասուլիս, որտեղ փորձագետների միջազգային խումբը, որն անցկացնում էր Ուկրաինայի արևելքում խփված Malaysia Airlines-ի Boeing 777-ի կործանման պատճառների հետաքննությունը, եկել է եզրակացության, որ ինքնաթիռը խփվել է 2014 թվականի հուլիսի 17-ին ռուսական արտադրության «Բուկ» զենիթա-հրթիռային համալիրի կողմից:
Բելառուսի նախագահական ընտրություններն անցել են խաղաղ, սակայն չեն համապատասխանել միջազգային պարտավորություններին, որոնք ստանձնել է Մինսկը: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպի կոմյունիկեում:
Գերմանիայի Դրեզդեն քաղաքում երեկ տեղի է ունեցել բազմահազարանոց ակցիա, որին մասնակցել են իսլամական միգրացիայի հակառակորդները: Նրանց առաջնորդել է Pegida հասարակական շարժումը:
Փարաջանով-Վարդանովի անվան ինստիտուտը հոկտեմբերի 21-ին մրցանակաբաշխության ժամանակ պատրաստվում է մրցանակ հանձնել աշխարհահռչակ «System of a Down» խմբին: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Հոլիվուդում:
Ռուսաստանի տնտեսությունում ճգնաժամի գագաթնակետն արդեն մնացել է անցյալում, այն հարմարվում է փոփոխվող պայմաններին: Սրանք կայունացման առաջին նշաններն են, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Ռուսաստանը կանչում է» ֆորումում: