Բաժիններ՝

Ադրբեջանա-վրացական համագործակցությունը կարևոր է լայնամասշտաբ նախագծերի իրականացման առումով. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլիին, հայտնում է Trend-ը:

Կվիրիկաշվիլին բարձր է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունները, ընդգծել է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը:

Ալիևը կարևորել է վրաց-ադրբեջանական համագործակցությունը խոշորամասշտաբ տրանսպորտային, էներգետիկ ու տնտեսական նախագծերի իրացման տեսանկյունից:
Հանդիպմանը կարևորվել են համատեղ տարածաշրջանային ծրագրերը, այդ թվում՝

Հարավային գազային միջանցքն ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, կարծիքներ են փոխանակվել այդ նախագծերի իրականացման հարցերի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031