ՆԱՏՕ-ն խոշոր զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում
Այսօրվանից Միջերկրական ծովում կսկսվեն ՆԱՏՕ-ի ու նրա դաշնակիցների խոշորագույն զորավարժությունները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Զորավարժությունները նախատեսված էին մինչ Սիրիայում Ռուաստանի միջամտությունը: Վերջին շրջանում ուժեղացել են զինված հակամարտությունները Հյուսիսային Աֆրիկայում ու Մերձավոր արևելքում, ինչը չի կարող հարուցել դաշինքի անհանգստությունը:
5 շաբաթ տևող զորավարժություններին կմասնակցի 36 հազար զինվորական, կներգրավվի 230 միավոր զրահատեխնիկա, 140 ինքնաթիռ ու 60 նավ:
«ՆԱՏՕ-ին հարկավոր է ռազմավարություն՝ պահպանելու իր հարավային սահմանները՝ կապված Իրաքից մինչև Հյուսիսային Աֆրիկա երկրներում տիրող անկայունության հետ: Մեզ նաև հարկավոր է պայմանավորվել Ռուսաստանի նկատմամբ երկարաժամկետ ռազմավարության վերաբերյալ»,- ասել է Բրիտանիայում ՆԱՏՕ-ի դեսպան Ադամ Թոմսոնը:
Անցած շաբաթ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարեց, որ Ռուսաստանի կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցությունը միայն ավելի է ձգձգում այդ երկրում ճգնաժամը: Նա կոչ էր արել Ռուսաստանին ավելի կառուցողական դեր խաղալ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:
ԱՄՆ-ը, Բրիտանիան, ՆԱՏՕ-ի մյուս անդամները հայտարարում են, որ Սիրիայում Ռուսաստանի հասցրած հարվածների քիչ տոկոսն է բաժին ընկնում ԴԱԻՇ-ին և որ մեծ մասն ուղղված է չափավոր ընդդիմության դեմ: