
Թուրքիան պետք է ներողություն խնդրի Հայաստանից. «Ա1+»

Թուրքիան պետք է ներողություն խնդրի, որ իր երկու մարտական ուղղաթիռները հատել են ՀՀ սահմանը: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այսօր այս մասին ասել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի իննին ՀՀ սահմանը հատած թուրքական ուղղաթիռներին:
Նա նշեց, որ ՆԱՏՕ ԽՎ-ի տարեկան նստաշրջանի ժամանակ հայկական պատվիրակությունը բարձրացրել է այս հարցը, իսկ անձամբ Թեւան Պողոսյանը չի հասցրել նիստի ժամանակ հնչեցնել այդ հարցը եւ, իր խոսքերով, իր սպորտային կարողություններն օգտագործելով, վազել է նիստը նախագահողի հետեւից ու խոսել նրա հետ. «ՆԱՏՕ-ում խոստացել են ուսումնասիրել հարցը եւ ընթացք տալ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: