Բաժիններ՝

Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 11-17 հոկտեմբերի, 2015

Աշխատանքից ազատվել է Ադրբեջանի զինվորական ծառայության զորակոչի պետծառայության բաժիններից մեկի պետը:

• Ալիևը պաշտոնից ազատել է ազգային անվտանգության նախարարին

• Ադրբեջանն ու Պակիստանը կքննարկեն ռազմական համագործակցության խորացման հարցեր

• Ադրբեջանցի խաղաղապահների հերթական խումբը մեկնել է Աֆղանստան

Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով պաշտոնից ազատվել է երկրի ազգային անվտանգության նախարար, գեներալ-գնդապետ Էլդար Մահմուդովը։

Ադրբեջանի զինվորական ծառայության զորակոչի և մոբիլիզացիայի պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, կապիտան Նուրեդդին Հեյդարովը սեփական դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից։

Հոկտեմբերի 18-ին Պակիստանի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Ռաշադ Մահմուդն Ադրբեջանում այդ երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր։
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների 25 հոգանոց հերթական խումբը ռոտացիայի շրջանակներում մեկնել է Աֆղանաստան՝ ծառայելու 2015-ի հունվարին մեկնարած «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում։

Աղբյուրը՝ razm.info:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս