ԴԱԻՇ-ի զինյալները փախչում են Դամասկոսից. ՌԴ պաշտպանության նախարարություն
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի զինյալները ռուսական ինքնաթիռների հարվածներից հետո զանգվածաբար լքում են իրենց դիրքերը Դամասկոսի մերձակայքում: Այս մասին հայտնում է Interfax-ը:
«Դամասկոսի արվարձանում ռուսական ռազմական ավիացիայի կետային հարվածներն այդ շրջանում հանգեցրել են օպերատիվ միջավայրի սկզբունքային փոփոխության: ԴԱԻՇ-ի զինյալները զգում են ռազմամթերքի սուր պակաս ու զանգվածաբար հեռանում են իրենց զբաղեցրած դիրքերից»,-հայտարարել է Կոնաշենկովը:
Նա հայտնել է, որ, ըստ հետախուզության տվյալների, 1 գիշերվա ընթացքում իրենց դիրքերը թողել են մի քանի խոշոր խմբավորումներ՝ յուրաքանչյուրը բաղկացած մոտ 100 զինյալներից:
Նրա խոսքով՝ զինյալները փախչում են Մարջ-Սուլթան բնակավայրի օգնությամբ: