Վրաստանի ներկայացուցիչները դաժան քննադատության ենթարկեցին Ադրբեջանի իշխանություններին

Թբիլիսիում հուլիսի 6-ին անցկացվող ԵԱՀԿ մեդիա կոնֆերանսի ընթացքում Վրաստանի ներկայացուցիչները դաժան քննադատության ենթարկեցին Ադրբեջանի իշխանություններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ազգային ժողովի hասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության ղեկավար Արսեն Բաբայնը, ով նույնպես մասնակցում է ԵԱՀԿ մեդիա կոնֆերանսին:

«Հայկական պաշտոնական պատվիրակությունը դժգոհեց հայտնելով, որ մեր սեփական թուրքերին բացի հայերից որևէ մեկն իրավունք չունի այդքան դաժան քննադատել», – հեգնանքով նշում է Բաբայանը՝ չնշելով քննարդատրության պատճառները։

Նույն կոնֆերանսից իր Facebook-յան էջում գրառում է Արծրուն Հովհաննիսյանը: «Կրկին անգամ նշում ենք, որ երկրի ու սահմանների անվտանգությունը իրականացնող ԶՈւ-երին աջակցելու լավագույն ճանապարհը զորահավաքային պատրաստությունն է, իսկ մյուս բոլոր ճանապարհները վտանգավոր են ու անթույլատրելի:

Հատկապես դա անթույլատրելի է զինվորական վարքականոններին քաջատեղյակ նախկին զինվորականի այրերի կողմից: Ընդհանրապես ոչ թե բանակին են կոչ անում միանալ ինչ-որ շարժման, այլ միանում են բանակին, զինվորագրվում են Զինված ուժերին, ինչը արեցին հազարավոր կամավորներ՝ միանալով Պաշտպանության բանակին», – գրում է Արծրուն Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031