
Թուրքական ռազմաօդային ուժերը կապահովեն ՆԱՏՕ-ի Վարշավայի գագաթաժողովի անվտանգությունը

Լեհաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի անվտանգությունը կապահովեն նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռները, որոնք կհսկեն Լեհաստանի օդային տիրույթը, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի աշխատակազմը հայտնել էր, որ Էրդողանը կմասնակցի ՆԱՏՕ-ի երկրների կառվարությունների ղեկավարների և նախագահների գագաթաժողովին:
Հիշեցնենք, որ գագաթաժողովը կկայանա հուլիսի 8-ը Վարշավայում:
Գագաթաժողովի ընթացքում սպասվում է որոշումների իրականացման քննարկում, որոնք ընդունվել են Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի ընթացքում և հավաքական անվտանգության ամրապնդման նոր միջոցառումների հաստատում: