
«Այդ հարաբերությունները նախկինի պես չեն լինի, քանի որ դեռ մնալու են հիշողություններ օդաչուների մահվան հետ կապված»

«Ռուսական ինքնաթիռի կործանումից հետո ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը շահավետ չէր ո՛չ Թուրքիային, ո՛չ Ռուսաստանին: Թուրքիան ներսում ունի քրդական խնդիր, իսկ արտաքին խնդիրը կապված է Սիրիայի հետ: Ռուսաստանի ներքին խնդիրը ռուսական ռուբլու անկումն է և Արևմուտքի կողմից նրա դեմ կիրառված պատժամիջոցները: Երկու պետությունները մեկուսացված են Արևմուտքից: Ուստի, իրենց օգտին չէր լինի այդ խնդիրների հետ մեկտեղ ռուս-թուրքական վատ հարաբերություններ ունենալը»,- այս ամսին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով` այդ հարաբերությունները նախկինի պես չեն լինի, քանի որ դեռ մնալու են հիշողություններ օդաչուների մահվան հետ կապված:
Նրա կարծիքով՝ այդ հարաբերությունների մերձեցումը ինչ-որ ձևով չի անդրադառնան հայ-ռուսական կամ հայ-թուրքական հարաբերությունների վրա: