Բաժիններ՝

«Ուզում ենք, որ աշխարհը մի պահ մեր ցավով իրեն զգա և սթափվի»

Այսօր, երբ մեր շուրջն ամենուր պատերազմ է, ավերվածություններ, հակակրանք, ատելություն, անարդարություն, անտարբերություն, միմյանց ոչնչացնելու, տիրելու, ստրկացնելու աղետաբեր հետևանքներով, եկել է ժամանակն իմաստավորելու մեր կյանքը: Նման սարսափազդու վիճակի ց արագ դուրս գալու և նորից չընկնելու համար: Նման ոճրագործությունները կանխելու և վերացնելու համար: Գերակայությունը տանք խաղաղությանը, արդարությանը, ապրենք խաղաղությամբ միմյանց հետ հաշտ և արդար, վստահության ամուր մթնոլորտ ստեղծելով:

Հատկապես դասեր պետք է քաղեն բոլոր նրանք, ում թույլտվությամբ և «օրհնությամբ» ու փողերով, միջոցներով ստեղծվեց «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, որը մինչև օրս էլ գործում է, սպառնում է աշխարհին և մարդկությանը: Նրանք պետք է պարզ գիտակցեն, որ ոչ երկրի վրա, ոչ էլ երկնքում ներման չեն արժանանա: Որովհետև նրանց կատարածը խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները, միջազգային ահաբեկչությունը, անգործությունը նման ոճրագործությունները կանխելու գործում, ցեղասպանությունների կատարումը վաղեմության ժամկետ չունեն, դրանք դատապարտվել են, դատապարտվում են և պետք է դատապարտվեն մարդկության կողմից:

2014թ. օգոստոս ամսից մինչև օրս Մերձավոր Արևելքում եզդի ժողովուրդը քրիստոնյաների հետ ահավոր ցեղասպանության ենթարկվեցին: Որն ամենասարսափելի երազներում նույնիսկ հնարավոր չէր տեսնել: Այդ ոճրագործությունը շարունակվում է մինչև օրս:

Ականատեսի վկայությամբ՝ հունիսի 2-ին ԻՊ-ի հրեշները Մոսուլի կենտրոնի հրապարակներից մեկում 19 եզդի աղջիկների դրել են երկաթե վանդակների մեջ և նրանց այրել են հարյուրավոր մարդկանց աչքի առջև: Նրանց պատժել են խալիֆաթի զինյալների համար ստրկուհի դառնալու մերժման պատճառով: Իսկ ինչպես միշտ աշխարհը լուռ է, անտարբեր ուրիշի ցավին չի լսում ու չի տեսնում:

Ասում են՝ ոչ ոք չի փորձել փրկել նրանց դաժան մահապատժից: Աստված իմ, միթե ոչ ոք չի տեսնում՝ ինչ է կատարվում: Թե թույլ տամ ինձ կասկածեմ նաև Աստծո «չարը» պատժելու զորությանը: Իսկ ՄԱԿ-ի անդամ Թուրքիան խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները հարյուրավոր զինվորներ է ուղարկում Սիրիա, Իրաք եզդիների և քրդերի դեմ կռվելու համար: Թուրքիայում 23.06.2016թ.-ին բանտից ազատել են 77 ամյա կնոջը 3 ամսյա կալանքից հետո, որի մեղքը կայանում է նրանում, որ կոչ է արել դադարեցնել պատերազմը և ահաբեկչությունը:

Իսկ այսօր «Աշխարհն» Թուրքիայի նման պետությանը վստահում է փախստականներին պահելու և նրանց կյանքի անվտանգությունը: Ապրելով օտարության մեջ մենք եզդիներս միայն մեկ նպատակ ունենք վերադառնանք և խաղաղ ապրենք մեր բնօրրանում` Շանգալում: Մեր եզդիների համար անհնարին է ապրել և չլինել մեր հոգևոր Առաջնորդարան Լալիշա Նուրանիում: Այժմ հոգևոր Առաջնորդարանի շրջակայքում ապրում են հազարավոր ցեղասպանություն ապրած եզդիները: Որոնց համար մեր ժողովրդի Սուրբ Առաջնորդարանը դարձել է մի տեսակ հոգևոր վերականգնողական, հույսի և հավատի կենտրոն: Մարդիկ արդեն, կարծես թե, «մոռանում են իրենց ցավը», սպասում են իրենց բնօրրանի լրիվ ազատագրմանը: Նրանց մեծ մասը հոգնել է փախստականների ճամբարների կյանքից, որտեղ ապրել են շուրջ 2 տարի:

Նրանք գերադասում են խեղդվել Միջերկրական ծովում, քան մնալ այդ ճամբարներում: Որտեղ ապրելու ոչ մի տարրական չափորոշիչ չի պահպանվում: Եզդիների մի մասը փախչում է դեպի Եվրոպա, բայց այստեղ էլ նրանց համար անվտանգ չի: Նրանք հայրենիքից, իրենց բնօրրանից դուրս իրենց ապագան չեն պատկերացնում: Այս 2 տարիների ընթացքում Իրաքից արդեն հեռացել են 100-ից-120 հազար եզդիներ: Ականատեսները պատմում են, որ նրանց դիտավորյալ են պահում ճամբարային այդպիսի ոչ մարդկային պայմաններում, որպեսզի նրանք փախստական դառնան: Այդ այն դեպքում, երբ եզդիները դարեր շարունակ ենթարկվել են խտրականության, իրավազրկման և ցեղասպանության:

Բայց հիմա մենք այլևս անօգնական չենք, մենք ուժեղ ենք, մենք կարող ենք պահել և պաշտպանել մեզ: Մեր օջախը, մեր բնօրրանն, որտեղ մենք ոչ եկվոր ենք, ոչ էլ անցվոր: Մեր եզդիական զինված ջոկատները համարյա լիովին մաքրել են ահաբեկիչներից մեր բնօրրանը, վերահսկում են կարևորագույն ճանապարհները, քաղաքները, հենակետերը: Չնայած թվային գերազանցությանն ահա բեկիչներն արժանի հակահարված են ստանում եզդի ազատամարտիկներից: Մինչև օրս Շանգալի տարբեր հատվածներում մարտեր են գնում, ԻՊ հրոսակախմբերը պարտվում են: Բայց Շանգալի լրիվ ազատագրումը պարզապես պահանջում է միասնություն, համախմբվածություն, նույնիսկ Աշխարհի գերհզորների «թույլտվություն» մենք ազատագրում և վերջնականապես կազատագրենք մեր Հայրենիքը մեր բնօրրանը:

Անկախ ամեն ինչից՝ մեր տունը Երկիր մոլորակն է, որտեղ մարդկությունը ճանապարհորդում է միասին: Այսօր բազում վտանգներով լի է մեր ճանապարհը, բայց աղոթենք առ Աստված, լինենք միասին և ամոքենք մեր վերքերը: Ապրել ենք, ապրում ենք ու կապրենք միասին: Խոնարհվելով Աստծո կողմից մեզ տված ճակատագրի առջև: Ուղղենք և վերացնենք դժվարությունները: Միասնական հավատով և կամքով մոռանանք մեր առանձին սեփական շահերը, տարբեր հաշիվները, խոչընդոտները: Աշխարհի գերհզորներ մեր ընդհանուր տանը իրական վտանգ է սպառնում: Մեր ժողովուրդը ստիպված թողել է ամեն ինչ, նույնիսկ շատերը կորցրել են իրենց կյանքը: Սոսկալի են այն փորձությունները, որոնց միջով անցել է մեր ժողովուրդը նույնիսկ հիշելիս «մեծ» ցավ է պատճառում: Այդ վերքերն երբեք չեն վերանա, բայց մենք ուզում ենք այդ «ցավը» դարձնենք խաղաղության, համերաշխության հիմքը, սկզբնաղբյուրը: Ուզում ենք, որ Աշխարհը մի պահ մեր ցավով իրեն զգա և սթափվի:

Լինենք միասնական, ուժով, հավատով, հուսալի ապագայի հիմք դնե լով: Ատելություն սերմանող կոչերի դեմ միասնական պայքարենք, լինենք գթասիրտ և մեծահոգի: Իմաստությունն ասում է, որ պատերազմը և ատելությունը երբեք չեն հաղթի: Միևնույն է՝ ապագան խաղաղությանն է, համերաշխությանն է, համատեղ, արդար ապրելունն է այդպես է եղել ու այդպես էլ կլինի հավիտյանս հավիտյան: Եղած չարությունը դիմակայենք միայն բարիությամբ ու մարդասիրությամբ: Հավատանք արդարության հաղթանակին: Լինենք երկնային կյանքում կյանքի հարատևության հավերժ վկաներ:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի  նախագահ Ամո Շարոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս