
«Պուտինի այցը Բաքու ուսումնասիրվում է». Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հնարավորությունը Բաքու, որտեղ օգոստոսին Ադրբեջանի և Իրանի նախագահների հետ պետք է մասնակցի եռակողմ հանդիպման, ուսումնասիրվում է, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Իրանական Tasnim գործակալությունը նախօրեին հայտնել էր, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին պլանավորում է օգոստոսին այցելել Ադրբեջան, որտեղ, ինչպես սպասվում է, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հետ մասնակցելու է եռակողմ հանդիպման: Գործակալության տվյալով՝ պլանավորվում են նաև նախագահների երկկողմ հանդիպումներ:
«Ուսումնասիրվում է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կա Պուտինի պլաններում Ադրբեջան այցելելու մտադրություն: