
Turkish Airlines-ն ավելացնում է Ռուսաստան թռիչքների թիվը

Turkish Airlines-ն ավելացնում է Ռուսաստան թռիչքների թիվը թուրքական Անթալիա նահանգից դեպի Մոսկվա, գրում է Hurriyet թերթը՝ հղում կատարելով Ռուսաստանում ընկերության ներկայացուցչության ղեկավար Մեֆայիլ Դերիբաշին:
Նրա խոսքով՝ տվյալ որոշումը կայացվել է՝ կապված Թուրքիա թռիչքների պահանջարկի, ինչպես նաև չարտերային չվերթերի պակասության հետ:
Այսուհետ Turkish Airlines-ը օրական երեք անգամ Անթալիայից կուղևորվի Մոսկվա և հակառակ ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 30-ին հրաման էր ստորագրել, որը չեղյալ է հայտարարում Թուրքիայի նկատմամբ զբոսաշրջային ոլորտում սահմանված արգելքները: