Բաժիններ՝

Քեմերոնը կոչ է արել պատժել Իրաքում պատերազմ սկսելու օգտին քվեարկած բրիտանացի խորհրդարանականներին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է Իրաքում ռազմական օպերացիա սկսելու օգտին քվեարկած Բրիտանիայի խորհրդարանի անդամներին պատասխանատվության ենթարկելու մասին, հայտնում է RIA Novosti-ն:

Քեմերոնի խոսքով՝ նրանք պետք է կրեն «մեղքի իրենց բաժինը»:
Ավելի վաղ հատուկ հանձնաժողովը հրապարակել էր երկրի կառավարության՝ Իրաք ԱՄՆ-ի զորքերի հետ ներխուժելու գործունեության հետաքննության արդյունքները:
Հանձնաժողովը եկել է եզրակացության, որի բրիտանական կառավարությունը, վարչապետ Թոնի Բլեերի գլխավորությամբ, սխալ է թույլ տվել՝ սկսելով Իրաք ներխուժումը:

Իրաքի դեմ պատերազմ սկսելու մասին որոշումը հիմնված է հետախուզական սխալ տեղեկությունների և գնահատականների վրա, առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամների մեծ մասի աջակցության, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների, որոնք զգացվում են մինչ օրս:

«Մենք եզրակացրել ենք, որ Բրիտանիան օպերացիային միանալու և Իրաք ներխուժելու ընտրություն է կատարել մինչ այն պահը, երբ խաղաղ զինաթափման հարցերը կլուծվեին: Ռազմական գործողություններն այն ժամանակ վերջին եղանակը չէին»,- ասել է հանձնաժողովի նախագահ Ջոն Չիլկոտը, որն ուսումնասիրել է իրաքյան արշավում (2003–2009թթ.) բրիտանական մասնակցության հարցը:

Հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ Բրիտանիայի կառավարությունը թերագնահատել է Իրաք ներխուժման հետևանքները ու իր զորքերն ուղարկել է երկիր՝ առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամների մեծ մասի աջակցության:

Զեկույցում ասվում է, որ Իրաքում միջուկային զենքի առկայության պատճառով ներխուժումը երկիր կատարվել է «չապացուցված տվյալների» հիման վրա:
«Զինվորականները հույս ունեին հաջող ելքի՝ հարձակումը Բաղդադի վրա և Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի ձերբակալությունը պետք է տեղի ունենար նվազագույնը 1 ամսում»,- ասել է Չիլկոտը:

Զեկույցի հրապարակումից հետո շենքի մոտ, որտեղ տեղի է ունեցել հանձնաժողովի նիստը, հավաքվել էին տասնյակ մարդիկ՝ պահանջելով պատժել Թոնի Բլեերին, որը գլխավորել է Մեծ Բրիտանիան 1997-2007թթ.:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս