Բաժիններ՝

«Գուցե ես էլ թոշակառուներին ողջունեմ». Դմիտրի Մեդվեդևի կոշիկները կիսեցին Ռունետը

Ռունետը աշխույժ քննարկում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կոշիկները: Նախօրեին Թվիթերում նախարարների խորհրդի ղեկավարի կոշիկների վրա ուշադրություն է դարձրել Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի հետաքննությունների բաժինը՝ հրապարակելով կառավարության մամուլի ծառայության կողմից կատարծ Մեդվեդևի լուսանկարը՝ հեռուստահաղորդավար Սերգեյ Բրիլյաովի հետ վարչապետի հարցազրույցի ժամանակ: 2_640x421

Կոռուպցիայի դեմ պայքարողները ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ Մեդվեդևը կրում է մոտ 50 հազար ռուբլի արժողությամբ Jimmy Choo կոշիկներ: «Մեդվեդևը 50 հազարանոց Jimmy Choo կոշիկներով ողջունում է թոշակառուներին՝ իրենց ոչ ինդեքսավորված թոշակներով»,- ասվում է ձայնագրության մեջ: 3_640x857

Ցանցի շատ օգտատերեր, ըստ ավանդության, մեղադրել են Մեդվեդևին, սակայն շատերն էլ կանգնել են նրա կողմը, ասելով, որ Մեդվեդևի մակարդակի քաղաքական գործիչը պետք է լավ հագնվի. «Տեր Աստված, 700 դոլարանոց կոշիկներ: Դուք բոլորդ խելագարվել եք»,- գրել է օրինակ լրագրող Օլեգ Կաշինը: 4_640x527

Մոսկվայի պատգամավոր Մաքսիմ Կացը Թվիթերի իր էջում նշել է, որ իր զգեստապահարանում կա նույն գնանոց բաճկոն. «Գուցե, ես էլ թոշակառուներին ողջունեմ»,- նշել է նա:

«Эхо Москвы»-ի «Утренний разворот» ծրագրի եթերում նույնիսկ հարցում է անցկացվել, թե արդյոք Մեդվեդևը բարոյական իրավունք ունի կրելու 50 հազար ռուբլի արժողության կոշիկներ: Ըստ հարցման արդյունքների, որն իր միկրոբլոգում հրապարակել է լրագրող Ալեքսանդր Պլյուշչևը մասնակիցների 55.6 տոկոսը աջակցել են վարչապետին, իսկ 44.4 տոկոսը գտնում են, որ Մեդվեդևը իրավունք չունի թույլ տալ իրեն կրել նման կոշիկներ: 5_640x594

Հիշեցնենք, որ Մեդվեդևի արտահայտությունը, որը հիշեցրել են կոռուպցիայի դեմ պայքարողները, վարչապետն արել է շփվելով Ղրիմում թոշակառուների հետ: Պատասխանելով ղրիմյան թոշակառուների հարցին՝ թոշակների ինդեքսացիայի վերաբերյալ, նա հայարարել է, որ դրա համար գումար չկա. «Դուք այստեղ դիմացեք, ամենայն բարիք, բոլորին լավ տրամադրություն»,- հանդիպման ավարտին մաղթել է վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս