
Մեսսին դատապարտվել է 1 տարի 9 ամսվա ազատազրկման

Իսպանիայի դատարանը Լիոնել Մեսսիին մեղավոր է ճանաչել հարկեր չվճարելու մեջ: Արգենտինացի ֆուտբոլիստը դատապարտվել է 21-ամսյա պայմանական ազատազրկման: Հարկերից խուսափելու գործում մեղավոր է ճանաչվել նաև Մեսսիի հայրը: Իսպանական օրենսդրությամբ գալիք 2 մրցաշրջաններում ցանկացած գործարք, որը կապված կլինի «Բարսելոնա»-ում Լիոնել Մեսսիի հետ, կարգելափակվի, որպեսզի ֆուտբոլիստը հնարավորություն ստանա պատիժը չկրել բանտում: Ֆուտբոլիստի հայրը ևս պատասխանատվություն չի կրի, քանի որ դատարանը նրան առաջին անգամ է այսպիսի գործում մեղավոր ճանաչում: Այս մասին հայտնում է INDEPENDENT-ը:
Ամերիկայի գավաթի խաղարկության ընթացքում Մեսսին հայտնել է, որ չի կարող մասնակցել դատավորությանը և վստահում է իր փաստաբանին: