Բաժիններ՝

Արգենտինայի նախկին նախագահ Կիրշների դեմ դատը մեկնարկել է Բուենոս Այրեսում

Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների՝ արժույթով ֆյուչերսային գործարքների գործով դատը սկսվել է Բուենոս Այրեսում: «ՌԻԱ Նովոստի»-­ն գրում է, որ Քրիստինա Կիրշները դատարանի դահլիճ է ժամանել՝ ներկայանալու դատավոր Կլաուդիո Բոնադիոյի առաջ:

Մայիսին դատավոր Բոնադիոն հայց է ներկայացրել ընդդեմ Կիրշների և էկոնոմիկայի նախկին նախարար Աքսել Կիսիլյոֆայի, ինչպես նաև Արգենտինայի Կենտրոնական բանկի ղեկավար Ալեխանդրո Վանոլիի: Դատավորի կարծիքով՝ արժույթով ֆյուչերսային գործարքները հանրապետությանը վնաս են հասցրել: Մեղադրյալներից յուրաքանչյուրի գույքի վրա 1 մլն դոլարի չափով կալանք է դրվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031