Բաժիններ՝

Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ռեկտորը զգուշացրել է Ռուսաստանի կրեատիվ դասի կորստի մասին

«Ռուսաստանը կորցնում է իր կրեատիվ դասը, իսկ այն փորձագետները, ովքեր գալիս են արտասահմանից, չեն կարող փոխհատուցել այդ կորուստները»,- այս մասին Տնտեսական խորհրդի նախագահին կից աշխատանքային խմբի փակ հանդիպումից հետո հայտարարել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ռեկտոր Յարոսլավ Կուզմինովը: Խումբը գլխավորում էր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը: Հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 5-ին Մոսկվայում:

Կուզմինովը հանդես է եկել «Մարդկային կապիտալը՝ որպես միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանի զարգացմանը նպաստող ռեսուրս» հաշվետվությամբ:

«Ռուսաստանում մարդկային կապիտալի առանցքային խնդիրը աշխատանքի պահանջարկի և աշխատատեղերի տրամադրման միջև մեծացող տարբերությունն է:

Տնտեսության մեջ պատահում են անհաջողություններ: Կան մարդիկ, ովքեր նորարարություն են բերում, գտնվում են փոփոխությունների աղբյուրի մոտ: Մենք պետք է փոխենք իրավիճակը՝ կապված մեր տնտեսության դրայվերների հետ՝ գիտնականների, մշակույթի գործիչների: Այսօր Ռուսաստանը, ցավոք, ավելի շատ կորցնում է կրեատիվ դասի ներկայացուցիչներին, քան ստանում է արտերկրից»,- ասել է Կուզմինովը:

Կուզմոնիվը կարծում է, որ այս հարցը լուծելու համար Ռուսաստանը պետք է վերանայի իր միգրացիոն քաղաքականությունը.

«Ռուսաստանը պետք է դառնա հարմարավետ, հմայիչ վայր, որպեսզի երիտասարդ գիտնականները, գործարարները չվախենան գալ այստեղ: Մենք շատ բան ենք ստանում ներգաղթից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս