Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը հաջորդ տարի կպայքարի՝ կառավարությունը չորրորդ անգամ ղեկավարելու համար: Մոսկվան կցանկանար, որ Մերկելը հեռանար իշխանությունից, քանի որ, ինչպես նշում են փորձագետները, Մերկելը Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանման եվրոպական առաջամարտիկն է:
Ռուսաստանն ու Թուրքիան հավանաբար փորձելու են գործարք կնքել Սիրիայի շուրջ, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում պատմում են ամերիկյան փորձագետները: Ամերիկյան պաշտոնաթող դիվանագետ, Ատլանտյան Խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթի խոսքով, Պուտինը Սիրիայում հաջողակ խաղացող է.
Հայ-ռուսական հարաբերությունների փորձաքարերից մեկը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելն է:
Nokia-ի ներկայացուցիչները նշում են, որ Apple-ը խախտել է 2011 թվականին ձեռք բերված և ստորագրված համաձայնությունը:
Վերջերս հարավկորեական ETI ընկերությունը նախագծել է նոր պատնեշներ՝ փրկելու համար մարդկանց կյանքերը և նվազեցնելու համար վարորդների և ուղևորների՝ վնասվածքներ ստանալու հավանականությունը։ Պատնեշի մետաղական սյուների արանքում տեղադրվում են պլաստիկ շրջանակներ։
Հնարավոր է, որ վերջապես տեսնենք իրական տնտեսական հարաբերություններ: Օրինակ` հանրահայտ երկաթուղու կառուցումը, որ խոստումի տեսքով մեզ մատուցվում է տարիներ շարունակ:
Բրիտանացի դերասան Օռլանդո Բլումը եւ ամերիկացի երգչուհի Քեթի Փերրին Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցներից մեկն են այցելել Սանտա Կլաուսի եւ նրա ուղեկցուհու կերպարով: Այսդ մասին հոսպիտալի ֆեյսբուքյան իր էջում գրել են աշխատակիցները:
Իրանի ղեկավարությունը հաստատել է Airbus Group SE ընկերության հետ 100 ինքնաթիռների մատակարարման մասին բազմամիլիարդանոց համաձայնագրի ստորագրումը:
Իտալիայի կառավարությունը արգելել է իտալական ավելի քան հազար քաղաքներում հրավառությունը:
Մանաթի արժեզրկումն առաջին հերթին ազդելու է գնաճի վրա: Այսինքն` առաջիկայում Ադրբեջանում լինելու է մեծ գնաճ: Այս պահի դրությամբ արդեն երկնիշ թիվ է, Ադրբեջանում 12 տոկոս ինֆլյացիա կա, ինչպես նախորդ տարի նույն ժամանակահատվածում, այս տարի ևս հավանականությունը շատ մեծ է, որ Ամանորին մանաթի մեծ տեմպերով արժեզրկում է տեղի ունենալու: Կրկնվելու է նախորդ տարվա նույն սցենարը, երբ առևտրային խոշոր կենտրոնները գները վերանայելու են՝ դրանք բարձրացնելով:
Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում ՀՀԿ խորհրդի նիստ անցկացնելու մասին հարց չի քննարկվել: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Սադամ Հուսեյնի ավագ դուստր Ռագադը CNN-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը նոր պաշտոնում կառանձնանա իր նախորդներից:
Թուրքական ռազմաօդային ուժերը երկու օր անընդմեջ հարվածներ են հասցրել Հալեպի հյուսիսային գավառում գտնվող Էլ-Բաբ քաղաքի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 24 խաղաղ բնակիչ:
Թուրքիայի իշխանության որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, թե երկուշաբթի օրը Արվեստի ցուցահանդեսում Ռուսաստանի դեսպանի սպանությունն իրականացրած ու տեղում սպանված ոստիկանը կապեր է ունեցել ԱՄՆ-ում բնակվող թուրք կրոնավոր Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ, չնայած Գյուլենը հանդես է եկել սպանությունը դատապարտող հայտարարությամբ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ամանորի նախաշեմին նվերներ է փոխանակել Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի հետ:
Հայազգի լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը դեկտեմբերի 21-ից Փարիզի սպորտային պալատում սկսել է երեք բացառիկ համերգների շարքը:
«Անցյալ երկու տարվա ընթացքում Հայաստանի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները բավականին շատ հանդիպումներ են ունեցել ու, ինչո՞ւ ոչ, նաև լավ համագումարներ ենք ունեցել թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում գործարարների միջև։ Իրանի նախագահի այցի կապակցությամբ կազմակերպված գործարար համաժողովը կարելի է համարել այդ միջոցառումների գագաթնակետը»։
Սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան որոշել Է, որ այլեւս չի խաղալ կինոյում: Այս մասին նա հայտարարել Է Մոսկվայում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ՝ իր «Հարդագողի ճանապարհով» նոր կինոնկարի ռուսաստանյան պրեմիերայից առաջ, որում նա խաղացել Է գլխավոր դերը:
Հայաստանը կմարի Ռուսաստանից պաշտպանական վարկի գծով մատակարարումների շրջանակում առաջացած ԱԱՀ-ի պարտքը: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
Համացանցում հրապարակվել է Մոսկվայի «Կոլոմենսկայա» մետրոյի կայարանի սպասասրահում որոտացած պայթյունի տեսագրությունը։
«Մեր տնտեսական հիմնական խնդիրն այն է, որ լարիի նկատմամբ արտարժույթի փոխարժեքը մնում է բարձր: 2015թ. ի վեր գրանցվել է մոտ 50% սղաճ: Վերջին տասն օրերի ընթացքում կտրուկ նվազել է լարիի փոխարժեքը դոլարի նկատմամբ, և այժմ այն կազմում է 2.8 լարի՝ 1 դոլարի համար, ինչը չափազանց ցածր ցուցանիշ է: Խնդիրն այն է, որ Վրաստանը շատ կախված է դոլարացված առևտրից: Ֆինանսական շուկան, ընդհանրապես, շատ կախված է արտարժութային առևտրից»:
Բաքվում գրունտային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով տներ են ջրածածկ եղել, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի երկար սպասված պաշտոնական այցը Հայաստան սկսվեց ՀՀ իշխանություններին ուղղված ամենակարևոր և միակ ուղերձով։
Բելգիայի Անդեն քաղաքում հայտնաբերվել է ՆԱՏՕ-ի գլխավոր աուդիտոր Իվա Շանդելոնի մարմինը: Այս մասին հայտնում է Sudpresse պարբերականը։
Այսօր Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է Իոսիֆ Ստալինի թոռը՝ Եվգենի Ջուգաշվիլին, հայտնում է Life-ը։
«Իրանը փաստեց, որ Հայաստանն է այն կայուն ու վստահելի ճանապարհը, որն իրանական կողմը ձգտելու է օգտագործել դեպի Հյուսիս սեփական ելքն ապահովելու համար»,-ասաց նա:
Մենք կպահպանենք մեր երկրի միասնականությունն ու թույլ չենք տա Թուրքիան դարձնել ինչ-որ մեկի վասալը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ ելույթ ունենալով Անկարայում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շրջանային ներկայացուցիչների նիստում, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը մոտ 19 հազար թռիչք են իրականացրել Սիրիայում, ինչի հետևանքով ոչնչացվել է 35 հազար զինյալ և տեխնիկայի 1500 միավոր։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Ռուսաստանը ներկայումս ուժեղ է ցանկացած հնարավոր ագրեսորից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը։
Ռուսաստանցիների ավելի քան մեկ երրորդը (76%) կարծում է, որ ներկայումս այս կամ այն աստիճանով վտանգավոր են Թուրքիա այցելությունները։ Այդ մասին են վկայում «Ռոմիր» հետազոտական հոլդինգի հարցման արդյունքները, հայտնում է gazeta.ru-ն։